«Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը, հեսա գործը կփլվի». Ալեն Սիմոնյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում սկանդալային հայտարարություն է արել: Նա փաստացի ասել է, որ իր հարսը՝ Անի Գևորգյանը, ստիպված է եղել ընդունել իր մեղքը, որպեսզի ստեղծված իրավիճակը հանդարտվի, դրանից հետո նոր գործը դատարանում քննվի: «Այո՛, ճիշտ եք ասում, իմ եղբոր ընտանիքը կայացրել է այդ որոշումը, գնացել է այդ ճանապարհով, որպեսզի հետագայում դատարանում քննությունը շարունակվի»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Նա կրկին կասկածի տակ է դրել իրավապահների աշխատանքը՝ կանխատեսելով, որ այս գործն էլ դատարանում «կկոտրվի» ինչպես շատ այլ գործեր, և իրավապահները սխալվել են:
Այսպիսով, կարելի է ասել, որ Ազգային Ժողովի նախագահը ձեռնոց է նետում ուժային կառույցների ղեկավարներին և կասկածի տակ դնում նրանց պրոֆեսիոնալիզմը՝ հայտարարելով, որ ուժային կառույցները սխալվել են: Սա բավականին ուշագրավ իրավիճակ է՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարած պայքարը կոռուպցիայի դեմ, և ստացվում է, որ բարձրաստիճան պաշտոնյան, օգտագործելով իր դիրքը և ազդեցությունը, ուժային կառույցների վրա փորձում է իշխող, թելադրող դիրք ունենալ. իսկ Նիկոլ Փաշինյանը եթե լիներ ընդդիմադիր պատգամավոր, այս երևույթը կգնահատեր «կոռուպցիա» առանց պոզուպոչի՝ Ալեն Սիմոնյանի դերակատարմամբ»։
Մանրամասները՝ թերթի համարում:

«Էս բնույթի քննարկումը ԱԺ-ում հիշեցնում է ծակ տռուսիկի պատմությունը»․ Գևորգ Քոթանջյան
6103:06
Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
7301:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
13600:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
8300:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
78Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
63Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
91Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
144Երեկ, 22:18