«Չներկայանալ ավագանու նիստին նշանակում է՝ հրաժարվել պատասխանատվությունից»․ Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ երկրում ունես ամբողջական գործադիր իշխանություն, երբ կառավարում ես պետությունը և Գյումրիում ստացել ես ամենաշատ ձայները՝ չներկայանալ ավագանու առաջին նիստին նշանակում է փաստացի հրաժարվել ինքդ քեզ հանձնված պատասխանատվությունից։
Պետականության գիտակցությամբ առաջնորդվող ուժը չի հեռանում քաղաքական գործընթացներից՝ պարզապես որովհետև ցանկալի արդյունք չի ստացել։ Այն մնում է՝ ամենաբարդ պայմաններում, եթե պետք է՝ փոքրամասնությամբ, բայց ամբողջ ուժով։ Այդպես է կառուցվում վստահությունը՝ ոչ թե խռովելով...
Եթե Գյումրու քաղաքային կառավարումը կանգնած է ճգնաժամի առաջ, ապա հենց «Քաղաքացիական պայմանագիր»-ն է պարտավոր առաջինը ներգրավվել այդ ճգնաժամի հաղթահարման գործընթացում՝ որպես իշխանություն, որպես քաղաքում ամենաշատ ձայներ ստացած ուժ և որպես հանրային վստահության կրող քաղաքական միավոր։
Նիստից բացակայելը ոչ թե բողոքի, այլ պարտության խոստովանություն է՝ քաղաքականորեն անընդունելի և քաղաքացիորեն անպատասխանատու։ Իսկ «խղճի մտոք քվեարկության» կոչը որևէ արժեք չունի, երբ այն հնչում է քվեարկությանը չմասնակցելու որոշման ֆոնին։
Քաղաքական պրոցեսը միայն հաղթելու պահերին ներկա լինելու հարթակ չէ։ Այն կայուն ներգրավվածություն է՝ անկախ պարագաներից։ Եվ երբ պետականություն ունեցող ուժը, որն ունի գործադիր իշխանություն երկրում, հրաժարվում է քաղաքային ինքնակառավարմանը մասնակցելուց՝ նա ոչ թե ճգնաժամ կանխում է, այլ խորացնում։
Եթե որևէ բան այսօր խամրեցնում է Գյումրու ապագան, ապա դա հենց իշխանության բացակայությունն է այնտեղ, որտեղից իշխանությունը չպիտի բացակայեր»։

«Ալիևն էլ նամարդություն չարեց, ցույց տվեց»․ Արթուր Խաչատրյան
2917:18
«Ադրբեջանական կողմը կարող է ճնշումների միջոցով Հարությունյանից գույք կամ ֆինանսական միջոցներ կորզել»․ Վահագն Սարոյան
3717:12
«Այ սենց աբսուրդ իրավիճակներ կարող են ստեղծվել, երբ եղածը չես արժևորում»․ Տաթևիկ Հայրապետյան
4416:48
«Դատավոր, դատախազ, քննիչ... նույն մարդու՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով են»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
4116:42
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5116:06
«Կիևը գիտի, թե ինչ որոշումներ են պետք՝ խաղաղության հասնելու համար»․ Պեսկով
9415:48
«Դիմել եմ քաղաքական 15 ուժի»․ Կարապետ Պողոսյան
6215:24
«Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը»»․ Նարեկ Կարապետյան
7214:00