«Տենց չի լինի, փողը տալիս ենք, արդյունքի հետևից պետք է գնանք»․ Նիկոլ Փաշինյան
![]() 299 Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ., 18:36 ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը կառավարության նիստում նեկայացրեց «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» հարցը՝ ընդգծելով, որ այդ հիմնադրամի միջոցով կկարողանան դրամաշնորհներ տրամադրել և խրախուսել հանրօգուտ կոնտենտի հեռարձակումը հանրային մուլտիպլեքսի տարածքում, քանի որ եթերի առնվազն 20 տոկոսը պետք է լինի հանրօգուտ կոնտենտով։ «Որպես կանոն հանրօգուտ կոնտենտն այդքան էլ գրավիչ չէ վաճառքի տեսանկյունից, նոր գործիքակազմով առաջարկում ենք աջակցել ընկերություններին, բարձրացնել այդ 20 տոկոսի շեմը և բարձրացնել եթերի որակը»,- ասաց Հայրապետյանը։ «Իսկ մենք որևէ ձևով հետաքրքրվելո՞ւ ենք, հիմնադրամի համար նշանակություն ունենալո՞ւ է՝ այդ կոնտենտը նայող կա՞, թե՞ չկա»,- հետաքրքրվեց վարչապետ Փաշինյանը և արձագանքելով Հայրապետյանի դիտարկմանը, թե ընդհանրապես աշխարհում հանրօգուտ կոնտետի դեպքում առաջնայինը ռեյտինգը չէ, Փաշինյանը նշեց․ «Ես չեմ հասկանում՝ էս մտածողությունը որտեղի՞ց է․․․ Մարդ չգա նայի, բայց ասել՝ հանրօգուտ է, բարձր մշակութային արժեք ունի․․․ Համաձայն չեմ այդ տրամաբանության հետ։ Տենց չի լինի, դա փողի վատնումա․․․ Բա փողը տալիս ենք, արդյունքի հետևից պետք է գնանք»։ Կառավարության նիստում «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվամբ նոր հիմնադրամ ստեղծելու մասին որոշումն ընդունվեց։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
