Հինգշաբթի, 24 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Նիկոլն Ալիևի կողմից Արցախի դրոշը ոտքի տակ գցելը չի դատապարտում»․ Էդուարդ Շարմազանով

«Նիկոլն Ալիևի կողմից Արցախի դրոշը ոտքի տակ գցելը չի դատապարտում»․ Էդուարդ Շարմազանով
189
Այսօր, 10:30

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլն Ալիևի կողմից Արցախի դրոշը ոտքի տակ գցելը չի դատապարտում, բայց Ադրբեջանի դրոշի այրումը հայ երիտասարդների կողմից դատապարտում է։
Թե բա «սադրանք է հարևան երկրի դրոշ այրելը»։
Կարելի է տարբեր կարծիքներ ունենալ դրոշ այրելու վերաբերյալ, բայց ապրիլի 24-ին կարևորը Նիկոլի համար ոչ թե Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիան է, Հայաստանի 240 քառ.կմ գրավումը, խաղաղ բնակավայրերի վրա գիշերային կրակոցները, Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, այլ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը սադրանք անվանելը։
Մի ամբողջ 140 հազար արցախահայություն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետեւանքով բռնի տեղահանվել է, դրանից ինչո՞ւ չես խոսում։
Ադրբեջանը պղծում է հայկական հետքն Արցախում, դրանից ինչո՞ւ չես խոսում։
Որովհետեւ Ալիևը «վախդ բռնել» է ու «քթիցդ բռնած» հրահանգներ է իջեցնում»։