«Ո՞վ տվեց ձեզ իրավունք՝ լռելու մեր ցավի մասին»․ Հակոբ Հակոբյան
![]() 362 Հինգշաբթի, 24 ապրիլի, 2025 թ., 16:36 Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Հայաստանի ոչ մի իշխանություն երբևէ չի համարձակվել և չի փորձել կասկածի տակ դնել այն, ինչը մեր ժողովրդի սրբությունն է՝ Հայոց ցեղասպանության անքննելի ճշմարտությունն ու Արցախի հայության ինքնորոշման իրավունքը։ Սա է եղել մեր գոյության հիմքը, մեր պետականության ողնաշարը։ Բայց այսօր մենք տեսնում ենք մի իշխանություն, որ իր իսկ ձեռքով քանդում է այդ հիմքերը՝ հանուն կեղծ խաղաղության, կեղծ ներդաշնակության, կեղծ արտաքին բարեհաճության։ Այսօրվա իշխանության համար ավելի ընդունելի է Ցեղասպանության հարցը հանել արտաքին քաղաքական օրակարգից, քան հիշեցնել աշխարհին, թե ով ենք մենք, և ինչ սարսափի միջով ենք անցել։ Մենք սերունդ ենք, որ ապրում է արյան հիշողության վրա։ Իսկ դուք ուզում եք դա մոռացության մատնել։ Այդ ինչպե՞ս «Արցախը Հայաստանն է» դարձավ «Արցախը երբեք չէր եղել Հայաստանի մաս»։ Ինչպե՞ս եղավ, որ պայքարի, կյանքի ու հերոսության այս հողը վերածվեց քարտեզի մի հատվածի, որից այդպես հեշտությամբ հրաժարվեցիք։ Ձեր բերանից հնչած այդ խոսքերը միայն քաղաքական դիրքորոշում չեն՝ դրանք բարոյական աղետ են։ Դրանք աղետ են ոչ միայն Արցախին, այլև ամբողջ ժողովրդին՝ նրա պատմությանը, արժանապատվությանը, տված զոհերին։ Ձեր լռությունը ցեղասպանության վերաբերյալ՝ նույնքան աղմկոտ է, որքան ձեր բաց խոսքը Արցախի հրաժարումից։ Ո՞վ տվեց ձեզ իրավունք լռելու մեր ցավի մասին։ Ո՞վ տվեց ձեզ իրավունք մոռանալ մեր իրավունքները։ Այս ճանապարհը, որով գնում եք, ձախողման, պառակտման և ինքնության կորուստի ճանապարհ է։ Դադարեցրեք ազգային հիմքերի թուլացումը։ Դուք՝ որպես օրվա իշխանություն, ժամանակավոր եք, բայց մեր հիշողությունը՝ ոչ։ Մեր իրավունքները՝ ոչ։ Մեր զոհերի արյունը՝ ոչ։ Մի շարունակեք այս վտանգավոր խաղը ազգային արժանապատվության հաշվին։ Մի՛ մոռացեք՝ վաղը ժողովուրդն է հարցնելու։ Եվ այդ հարցերը լինելու են ծանր։ Ու անխուսափելի»։ Աղբյուրը` Հակոբ Հակոբյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
