Անհետացած 270 կգ կոկաինը և դարակներում փոշոտված քրգործը. «Ժողովուրդ»
![]() 133 Այսօր, 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ 1 տոննա կոկաինի գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդման 24 ամիսը կլրանա մայիսին։ Նախաքննական մարմինը, 30 ամիսը լրանալուց հետո, պետք է որոշում կայացնի. կա՛մ կոկաինի գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնի, կա՛մ գործը ուղարկվի դատարան։ Նշենք, որ այս գործով կալանավորվածները ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցներն էին, որոնցից մեկը կին է։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ՝ Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա.-ի եւ պահեստապետ Ս.Գ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա կոկաին ապօրինի իրացնելու եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, սակայն քրեական գործով կալանավորվածների տնային կալանքի ժամկետը լրացել էր, եւ աղմկահարույց գործով բոլոր կալանավորվածները ազատ էին արձակվել: Նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ի դեպ, այս բացահայտումից մեկ տարի անց ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտարարել էր, որ կոկաինը եղել է 1 տոննայից ավելի, բայց փաստաթղթերի մեջ նշված է 730 կգ․ այդ դեպքում ի՞նչ է եղել 270 կգ-ն: Ըստ նախկին պատգամավորի՝ իր աշխատակիցներն են դա ստուգել, սակայն հետագայում հիշյալ 270 կգ-ի մասին որևէ տեղ չի նշվել. այն անհետացել է»։ Մանրամասները՝ թերթի համարում: |
«Սամվել Բաբայանը վստահեցրել է, որ կապ չունի ակցիայի հետ»․ Սամվել Շահրամանյան (տեսանյութ)
11813:24«Բնակարանային ապահովման ծրագիրը հենց սկզբից տապալված է»․ Սամվել Շահրամանյան (տեսանյութ)
23312:42«Մեր կայանալու ճանապարհին պետությունը չի օգնում, կայանալուց հետո քամում է»․ տնտեսվարող (տեսանյութ)
8712:30«Արցախցիների նկատմամբ ատելության մթնոլորտի դեմ ինչպե՞ս եք պայքարում»․ Արծվիկ Մինասյանը՝ Աննա Վարդապետյանին (տեսանյութ)
18112:12«Ձերբակալել, ՁՊՎ-ի ճանապարհին հանձնել են բանդիտներին, մեկ տարի է՝ իբր քննում են»․ Նարեկ Գալստյան
18311:42«2024-ին ԶՈՒ-ում ծառայության հետ կապված հանգամանքներում գրանցվել է 27 մահվան դեպք»․ Աննա Վարդապետյան
15311:06«Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
15010:48«Ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ-ում դուրս է պետական վերահսկողությունից»․ «Գիտակից հասարակություն» կենտրոն
14010:42