«ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները կշարունակվեն շաբաթ օրը՝ Օմանում»․ Բաղայի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին կգլխավորի դիվանագիտական և տեխնիկական հարցերով փորձագետների պատվիրակությունը, որը կմեկնի Օմանի մայրաքաղաք Մասկատ՝ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններ վարելու, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Օմանի կողմից մշակված պլանի և Իրանի ու ԱՄՆ-ի միջև պայմանավորվածության համաձայն՝ շաբաթ օրը մեր երկրի արտգործնախարարի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի միջև կանցկացվեն փորձագիտական հանդիպումներ և անուղղակի բանակցություններ։
Բանակցություններում առաջընթացը պահանջում է, որ մյուս կողմը ցուցաբերի բարի կամք, լրջություն և իրատեսություն։ Իրանական պատվիրակությունը, հաշվի առնելով նախկին փորձը, իր յուրաքանչյուր քայլը կհարմարեցնի մյուս կողմի վարքագծին և կգործադրի բոլոր ջանքերը՝ Իրանի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար», - նշել է Բաղային։

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին
182Երեկ, 14:48
«Երևանի քաղաքապետարանը սահմանափակումների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել». Ջուլիետա Ազարյան
188Երեկ, 11:54
Ոստիկաններն առգրավել են ատրճանակներ, փամփուշներ ու նռնակ, երեք անձ ձերբակալված է (տեսանյութ)
203Երեկ, 09:36
«Ղարաբաղից տեղահանված անձանց Հայաստանում տրամադրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել է». ՄՔԾ
27124.11.2026, 21:06
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանում Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
42224.11.2026, 19:25
Կասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունը
25824.11.2026, 11:54
Դասվարը հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել աշակերտին
25224.11.2026, 10:42
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա
23124.11.2026, 10:30