Շաբաթ, 26 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Երկրապահը վերածվել է «իշխանապահ» կառույցի»․ Նարեկ Մանթաշյան

«Երկրապահը վերածվել է «իշխանապահ» կառույցի»․ Նարեկ Մանթաշյան
196
Այսօր, 16:12

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵԿՄ-ն ստեղծվել է Վազգենի կողմից՝ երկրի պահպանության ու առկա վտանգների չեզոքացման համար՝ կամավոր պատրաստ մարդկանց համախմբման արդյունքում:
Վազգենից հետո Երկրապահը կարողացավ պահպանել նպատակն ու խնդիրը:
Ցավոք ներկայում երկրապահը վերածվել է «Իշխանապահ» կառույցի, որը իր ղեկավար կազմով հարմար տեղավորվել է իշխանության հետույքում ու քաղաքական տեքստեր ծնելուց բացի չունի այլ ներկայություն Հայաստանի կյանքում, ի դեպ դա ապացուցվեց նաև պատերազմով:
Վազգենի մասին, կամ անունից տեքստեր ծնող կառույցի ղեկավարին, ըստ հավաստի աղբյուրների, դեռ 90- ականներին Վազգենը ցանկացել է գնդակահարել, հետևաբար հիմա նրանց կռիվը հենց Վազգենի հետ է, ու Վազգենի հիշատակի դեմ:
Օրինակ Սասունը, որպես Վազգենի ստեղծած կառույցի ղեկավար, իր կառույցի հետ միասին, ինչ գործողություն է իրականացրել՝ Վազգենի արձանը պղծումից փրկելու համար:
Մարդկանց մի խումբ կա, որոնց համար ամենից ճիշտ գնահատականը տվել են ծնողները՝ անվանելով Сосун…»։

Աղբյուրը`   Նարեկ Մանթաշյան