«Զորականի բնակիչը վիրավորվել է ականի պայթյունից»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ապրիլի 24-ին Նոյեմբերյան համայնքի Զորական գյուղի բնակիչ, 1977թ․ ծնված Հայկազ Մելքումյանը ծնեբեկ, բոխ հավաքելու նպատակով տաքսի ավտոմեքենայով մեկնել է հարևան՝ սահմանամերձ Բերդավան գյուղի տարածք։ Տաքսու վարորդը զորականցու հետ պայմանավորված ժամին, պայմանավորված տեղում է եղել, սակայն Հայկազն այդտեղ չի եղել։ Համագյուղացիները սկսել են որոնումները։ Զորական գյուղի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանին, մի քանի ժամ որոնումներից հետո, հաջողվել է գտնել Հայկազ Մելքումյանին։ Վերջինս վիրավորվել է հակահետևակային ականի պայթյունից։ Հայկազն իրեն չի կորցրել, պատռելով մայկան՝ կապել է վիրավոր ոտքը, որպեսզի չարյունաքամվի։ Ազատամարտիկ, մի քանի տարի առաջ պայմանագրային զիծառառայող Հ․ Մելքումյանը վիրավոր վիճակում երկար քայլել է, առաջ գնացել։ Զորականի վարչական ղեկավարը հայտնեց, որ իրենք վիրավորին տեղափոխել են հիվանդանոց։ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժգնության են ցուցաբերել, այնուհետև ռեանոմոբիլով տեղափոխել Երևանի «Էրեբունի»բժշկական կենտրոն։ Այնտեղ Հ․ Մելքումյանի աջ ոտքը, ծնկից ներքև անդամանահատվել է»։

Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը, կան վիրավորներ (տեսանյութ)
8510:00
9 տարեկան երեխա է վրաերթի ենթարկվել
112Երեկ, 13:00
Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել
227Երեկ, 11:21
«Վաղը որոնողական աշխատանքները կշարունակվեն նաև ափամերձ տարածքներում, միացեք». Հենրի Հովսեփյան
10818.06.2026, 23:06
Մոսկվայի «Սադովոդ» շուկայում հրդեհ է բռնկվել՝ ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով (տեսանյութ)
23718.06.2026, 11:42
Բաքվի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
20518.06.2026, 11:23
Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվել (տեսանյութ)
29018.06.2026, 11:08
Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (տեսանյութ)
15917.06.2026, 13:44