Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հանձնի Զապորոժիեի ԱԷԿ-ն ԱՄՆ-ի վերահսկողությանը

Ռուսաստանը թույլ չի տա Միացյալ Նահանգներին՝ կառավարել Զապորոժիեի ատոմակայանը, որը գրավվել է Ուկրաինայի հետ պատերազմի սկզբում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը CBS News-ին տված հարցազրույցում։ Նա ասել է, որ Մոսկվան նման առաջարկ չի ստացել Վաշինգթոնից՝ որպես խաղաղության բանակցությունների մաս։ «Սակայն եթե մենք այն ստանանք, կբացատրենք, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիայի իրավասության ներքո հսկողության ներքո, որոնք մշտապես ներկա են այդ վայրում»,- ասել է Լավրովը։
Հարցին, թե արդյոք նա համաձայն է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ կառավարումը կլինի Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգությունն ապահովելու լավագույն տարբերակը, Լավրովը պատասխանել է, որ կայանն արդեն իսկ «ապահով ձեռքերում է»։ «Չեմ կարծում, որ այստեղ փոփոխություններ հնարավոր են»,- ընդգծել է նախարարը։ Ավելի վաղ Արտաքին գործերի նախարարությունը բացառել էր Զապորոժիեի ԱԷԿ-ի կամ դրա նկատմամբ վերահսկողության փոխանցումը Ուկրաինային կամ այլ երկրին։ «Կայանի վերադարձը ռուսական միջուկային արդյունաբերություն վաղուց ի վեր եղած փաստ է, որը միջազգային հանրությունը կարող է միայն ընդունել»,- ընդգծել է գերատեսչությունը։
Թրամփն իր խաղաղության ծրագրում ներառել էր Զապորոժիեի ատոմակայանի վերադարձը Ուկրաինային՝ նախատեսելով, որ կայանն արդյունավետորեն կկառավարվի Միացյալ Նահանգների կողմից, որը մտադիր է էլեկտրաէներգիա մատակարարել նաև Ռուսաստանին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեմ է արտահայտվել «ագրեսորի հետ համագործակցությանը», և հայտարարել է Վաշինգթոնի հետ համագործակցելու պատրաստակամության մասին Զապորոժիեի ԱԷԿ-ի վերականգնման հարցում։ Նա գնահատում է, որ վերանորոգումը կարող է տևել մինչև 2.5 տարի։
Էներգոդարում գտնվող Զապորոժիեի ԱԷԿ-ը Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է։ Պատերազմից առաջ այն ապահովում էր Ուկրաինայի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 20%-ը։

ԱՄՆ-Իրան հակամարտության պատճառով այս տարի ԵՄ-ն 100 միլիարդ եվրո ավելի է վճարել նույն ծավալի գազի համար
12200:49
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել անհատների և ընկերությունների նկատմամբ՝ Իրանին օգնելու համար
17500:37
Մարզերում գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերություններից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
106Երեկ, 16:36
«ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվականը»․ Լիխաչով
188Երեկ, 15:49
«ՔՊ-ական ծանոթ պետք է մեջտեղ գցենք, որ ցեմենտ կարողանանք առնել»․ Սարգիս Տեր-Եսայան
123Երեկ, 14:24
«Հանձնաժողովը դեռ չի հրապարակել հունիսի կարկտահարության վնասները»․ Ոսկան Սարգսյան
118Երեկ, 12:48
«Հայաստանում ներդնում անել կհամաձայնեն միայն հանցագործներն ու կրիմինալ սինդիկատները». Արթուր Դանիելյան
180Երեկ, 00:42
«Փաշինյանը հայտարարել էր, թե բենզինի ներմուծման արդյունքում գինը նվազել է շուրջ 20 տոկոսով»․ Գևորգ Թոսունյան
19828.09.2026, 15:48