«9-րդ դասարանցուն բռնության ենթարկած փոխտնօրենը շարունակում է պաշտոնավարել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2024թ․ նոյեմբերի 1-ի ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աչաջուր բնակավայրի Հ.Թամրազյանի անվան դպրոցի աշխատակիցը դպրոցում ծեծի է ենթարկել 9-րդ Բ դասարանում սովորող 14-ամյա աշակերտին, որի հետևանքով երեխայի մարմնի վրա առաջացել են կապտուկներ։ Նույն օրը երեխան հրավիրվել է բաժին, ով կատարվածի վերաբերյալ մայրիկի և մանկավարժի ներկայությամբ հայտնել է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Աչաջրի դպրոցի 9/Բ դասարանում դասաժամի ընթացքում իր պայուսակից էլ.ծխախոտի փոխարինիչ հայտնաբերելուց հետո նույն դպրոցի ուսուցիչ, 70-ամյա Արմենակ Ասիլբեկյանը մի քանի անգամ ձեռքով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր հատվածներին, որից հետո դուրս է բերել միջանցք, կրկին հարվածներ հասցրել, որից հետո տարել դպրոցի տնօրեն Ստելլա Փիրումյանի աշխատասենյակ և 2 անգամ հարվածել մեջքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Արմենակ Ասիլբեկյանը, ով դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրենն է, ձերբակալվել է, հաղորդման և կից փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ 2024թ․ նոյեմբերի 1-ին Աչաջրի դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն Արմենակ Ասիլբեկյանի կողմից դպրոցի 9-րդ դասարանցուն ծեծի ենթարկելուց հետո Ասիլբեկյանը ենթարկվե՞լ է որևէ պատասխանատվության, նա շարունակո՞ւմ է այդ դպրոցում պաշտոնավարել։ Ապրիլի 25-ին Տավուշի մարզպետարանից պատասխանել են․ «Աչաջրի միջնակարգ դպրոցի տնօրենը որևէ գրություն չի ստացել ուժային կառույցից, որով կարող էր կասեցվել Արմենակ Ասիլբեկյանի գործունեությունը դպրոցում: Արմենակ Ասիլբեկյանը շարունակում է աշխատել Աչաջրի միջնակարգ դպրոցում»»:

Գյուղացիները բարձրաձայնում են գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրների մասին
83Երեկ, 21:06
«Էս ուր ենք հասել». Տիգրան Վարդանյան
93Երեկ, 16:48
«Արգելված պեյզաժ է. հուսանք՝ հետևանք չի ունենա». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
114Երեկ, 15:12
«Թույլ չտվեցին նկարահանում իրականացնել Կիրանցի պատի մոտ». Էդմոն Մարուքյան
94Երեկ, 14:42
«Ահազանգեր եմ ստացել, որ անձնագրային բաժինները խնդիրներ են ստեղծում արցախցիների համար». Մարինա Խաչատրյան
108Երեկ, 14:24
«Աշխատավարձերն ու պարգևավճարները կրճատելու դեպքում հնարավոր է թոշակը զգալիորեն բարձրացնել». Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
88Երեկ, 14:12
Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ՔՊ-ի և Հանրայինի
91Երեկ, 13:18
«Փաշինյանը հրաժարվել է մեր հաղթական բանակից». Ոսկան Սարգսյան
74Երեկ, 12:36