Չորեքշաբթի, 30 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ռուսաստանում միջոցառումներին գնալը 3 նախագահների ճիգերն են` համոզել Ռուսաստանին, որ նիկոլից պոկվի». Նարինե Կիրակոսյան

«Ռուսաստանում միջոցառումներին գնալը 3 նախագահների ճիգերն են` համոզել Ռուսաստանին, որ նիկոլից պոկվի». Նարինե Կիրակոսյան
106
Այսօր, 02:12

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուսաստանում «Եդինայա Ռոսիյա» կուսակցությունը կազմակերպել էր սիմպոզիում 2 համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ պայքարի թեմայով և ադրբեջանական պատվիրակության կողմը բնականաբար Արցախի հետ կապված սադրանքներ էր պատրաստել։ Հայկական պատվիրակությունը շատ լավ պատասխան էր տվել։ Ռուսական կողմը փորձել էր հայկական կողմի պատասխանը կանխել։ Ռուսական որևիցե ԶԼՄ 80 տարի առաջ տեղի ունեցած պատերազմում հայերի մասնակցության մասին ելույթներից և ոչ մեկը չի լուսաբանել։ Գրեթե բոլոր նախկին ԽՍՀՄ-ի հանրապետությունների ներկայացուցիչների ելույթները կան, բացի հայերինը։
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը չի պատրաստվում խզել Ռուսաստանի հետ հարաբերությունները։
Սիմպոզիումին ներկա էին ընդդիմադիր, եթե կուզեք, նախկին իշխանության ներկայացուցիչ կուսակցությունները։
Հայրենական մեծ պատերազմին Հայաստանի, հայերի մասնակցության մասին նրանց ելույթները ընդամենը թվային տեղեկատվություն էին պարունակում, թե որքան հայ է գնացել պատերազմ, որ նրանց կեսը չի վերադարձել տուն, և, որ պատերազմին հայերը տվել են բարձր ռազմական հրամանատարական կազմ։ Այդ գեներալներին ու մարշալ, ադմիրալին էլ հիշելուց նշել Արցախի ողբերգությունը։ Չէ որ հերոսաբար կռվողներից, հրամանատարներից շատերը հենց Արցախից էին ծնունդով։
Որևիցե տողով չանդրադառնալ հայկական եկույթներին ևս մեկ անգամ Հայաստանին արհամարանք ցույց տալն է։ Ռուսաստանն ինքն է իր քաղաքականության մեջ սայթաքել, բայց իր բնագծի համաձայն մեղադրում է հայերին։ Իրենց տգետ պոլիտիկան հանգեցրեց նրան, որ նրանք Հայաստանի ղեկին թողեցին ու արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդուրժեցին, կամ օգնեցին նիկոլ փաշինյանին։ Փաշինյանը 2021 թվականին Ռուսաստանին խնդրել էր զորքեր տեղադրել Սյունիքում և Տավուշում։
Ռուսներին թվաց, որ փաշինյանը իրանց դուդուկի սազանդարն է, բայց չպատկերացրեցւն, որ փաշինյանը կարող է բոլորի սազանդարը լինել, միայն մեկ պայմանով. եթե իր սեփական խաղը տանի։ Ռուսներն անգամ չէին պատկերացնում, որ այդ սեփական խաղը թուրքական աշխարհի վրա էր սևեռված, այլ ոչ թե իրանց կամ Իրանի։
Հետո ռուսներին ռադ արեցին Սյունիքից ու Տավուշից, օդանավակայանից, Մարգարայի անցակետից ...
Հայաստանի բոլոր նախորդ երեք ղեկավարները ակնհայտ, կամ քողարկված փորձեր են արել պայմանավորվել ռուսների հետ։ Մայիսյան հաղթանակի շքերթին ընդառաջ Ռուսաստանում միջոցառումներին էլ գնալը նրանց ճիգերն են՝ համոզել Ռուսաստանին, որ նիկոլի ոռից պոկվեն ու հայ ազգին վերջնական կործանման չտանեն։ Իսկ ամեն բան դրան է գնում։ Նրանք կառուցեցին ատոմակայաններ Իրանի համար, Թուրքիայի, նրանք Սիրիայում խայտառակ պարտության գնացին խաղեր տալով իսլամիստ ահաբեկիչներին սատարող Թուրքիայի հետ ...
Չգիտեմ, ի՞նչ են շահում, բայց տնտեսական և քաղաքական խաղերի, պատերազմների հետևանքում երկու կարևոր ողբերգություն է գրանցվել. 1. նրանք իրենց միակ ու իրական գործընկերներին փուռը տվեցին, 2. ռուս, սլավոն ազգը, եղբայրը եղբոր դեմ հանեցին ու ինքնաոչնչացման պրոցեսը արագացրեցին։ Ռուսաստանում ազգությամբ ռուս տեղից с гулькин нос, իսկ պատերազմից գետո Ռուսաստանի հայերն ու չեչեններն ամենահավատարիմ ազգերը մնացին նույն ՌԴ-ի մեջ։
Այնպես որ բազմաշերտ, բայց տապոռային պոլիտիկայով Կրեմլը ցույց տալով արհամարանք Հայաստանի ժողովրդի նկատմամբ, նորից ընտրելով իրենց գործընկեր տգետ ու թուրքամոլ նիկոլին, անհասկանալի է՝ ո՞ւր են գնում։ Հասկանալի է միայն մեկ բան, որ ռեալ ու վիրտուալ պատերազմները չեն վերջանալու, մի քանի հոգի երկրագնդի վրա խաղացող է մնալու, մյուսներս՝ խամաճիկներ նրանց համար։
Եվ միայն մեկ կուռք կա խաղավարների համար. փող ու ի շահ փողի, իշխանություն»: