Չորեքշաբթի, 30 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Յոթ գործնական առաջարկներ ներկայացրեցի Քոնգրեսին». Արտակ Բեգլարյան

«Յոթ գործնական առաջարկներ ներկայացրեցի Քոնգրեսին». Արտակ Բեգլարյան
175
Այսօր, 00:48

Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քիչ առաջ ավարտեցինք ԱՄՆ Քոնգրեսի Թոմ Լանթոս Մարդու իրավունքների հանձնաժողովում լսումները՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ՝ քոնգրեսական Քրիս Սմիթի նախագահությամբ:
Որպես հիմնական զեկուցողներից մեկը՝ ես ներկայացրեցի Արցախի ժողովրդի հանդեպ տեղի ունեցած ցեղասպանությունը, ընթացիկ հանցագործությունները մեր մշակութային ժառանգության ու սեփականության հանդեպ, ինչպես նաև ՀԱՅ գերիների վիճակը: Ես նաև յոթ գործնական առաջարկներ ներկայացրեցի Քոնգրեսին՝ ապահովելու համար արդարադատությունը, մեր իրավունքների պաշտպանությունն ու վերականգնումը»:

Աղբյուրը`   Արտակ Բեգլարյան