Չորեքշաբթի, 30 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Գառնու տաճարի բաղնիքի խճանկարը կվերականգնվի իտալացի մասնագետների օգնությամբ»․ ԿԳՄՍՆ

«Գառնու տաճարի բաղնիքի խճանկարը կվերականգնվի իտալացի մասնագետների օգնությամբ»․ ԿԳՄՍՆ
141
Այսօր, 01:06

Գառնու տաճարի բաղնիքի խճանկարը կվերականգնվի։ Այս մասին հատնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Գառնու տաճարի բաղնիքի խճանկարի վերականգնման նպատակով ԿԳՄՍՆ-ն համագործակցում է Իտալիայի առաջատար վերականգնող մասնագետների հետ։

Արդեն տրվել է վերականգնման աշխատանքների նախագծի մեկնարկը:

Իտալիայի Մշակութային ժառանգության նախարարության Ֆլորենցիայի «Օպիտիֆիչո դելլե Պիետրե Դուրե» (OPD) ինստիտուտի վերականգնողներն այսօր այցելել են Գառնի պատմամշակութային արգելոց:

Տեղում իրականցված աշխատաժողովի ընթացքում իտալացի վերականգնողներն հանդիպել և մտքեր են փոխանակել Գառնի արգելոցի տեխնիկական թիմի և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿի հնագիտական իրերի վերականգնման բաժին-լաբորատորիայի վերականգնողների հետ:

Այցի հիմնական նպատակը՝ անհրաժեշտ տեղեկատվության և փորձանմուշների հավաքագրումն է, որը կիրականացվի առաջիկա օրերին: