Չորեքշաբթի, 30 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանի «հանցագործությունը» ԼՂ-ի հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր». Ջարեդ Գենսեր

«Իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանի «հանցագործությունը» ԼՂ-ի հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր». Ջարեդ Գենսեր
251
Երեկ, 23:54

ԱՄՆ Քոնգրեսի՝ մարդու իրավունքների հարցերով Թոմ Լանթոսի անվան հանձնաժողովում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ քննարկմանը մարդու իրավունքների հարցերով փաստաբան, Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավական խորհրդատու Ջարեդ Գենսերն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի 2023 թվականի իրադարձություններին: Գենսերը տեղի ունեցածը որակել է՝ որպես էթնիկ զտում, որից հետո Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում սկսել է վերացնել հայկական հետքը և քրիստոնեական ներկայությունը:

Ջարեդ Գենսերը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումն՝ աշխարհում քրիստոնյաներին, այդ թվում՝ հայերին աջակցելու վերաբերյալ, հավելել, որ պետք է քայլեր ձեռնարկվեն՝ ցույց տալու, որ լուրջ հետևանքներ կլինեն, եթե Ադրբեջանը քայլեր չձեռնարկի պահվող հայերին ազատ արձակելու ուղղությամբ:
«Իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանի իրական հանցագործությունը պարզապես Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա ժողովրդի արժանապատվության և ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր. Հարավային Կովկասի մի տարածաշրջան, որը հայերն անվանում են Արցախ: Էթնիկ զտումներից հետո Ադրբեջանը միայն արագացրեց իր երկարատև ջանքերը՝ տարածաշրջանում հայ քրիստոնյաների ներկայության ցանկացած հետք վերացնելու համար։ Նվիրված հայ քրիստոնյա, հարգված բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի կողմից կալանավորումից ավելի քան 18 ամիս է անցել։ Եթե Բաքվի ռազմական դատարանը նրան մեղավոր ճանաչի ավելի քան 40 կեղծ մեղադրանքով, նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ Նրա դեմ մեղադրանքները, անկեղծ ասած, ապշեցուցիչ են»,- շեշտել է Ջարեդ Գենսերը: