«Ինտեր»-ը դուրս է եկել եզրափակիչ

1288
Չորեքշաբթի, 07 մայիսի, 2025 թ., 08:36
Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթել է Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնային» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
Խաղի հիմնական ժամանակում Միլանի «Ինտերը» ոչ-ոքի էր խաղացել «Բարսելոնայի» հետ՝ 3։3։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 79-րդ րոպեին։ 69-րդ րոպեին նա զգուշացվել էր դեղին քարտով։
Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսի 99-րդ րոպեին հաղթական գոլը հեղինակել էր Դավիդե Ֆրատեզին՝ եզրափակիչի ուղեգիր պարգևելով «Ինտերին»։
Միլանյան ակումբը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ է դուրս եկել՝ ընդհանուր 7:6 հաշվով։
Եզրափակիչում «Ինտերը» կխաղա ՊՍԺ – «Արսենալ» զույգի հաղթողի հետ։

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
101927.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
36927.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
104927.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
117926.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
43225.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
51824.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
54024.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
53924.10.2026, 10:24