«Հայ-հնդկական հանրային դիվանագիտության ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվացնել»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հնդկաստանը Հայաստանի համար դարձել է ռազմավարական գործընկեր և դաշնակից։ Պակիստանը Հայաստանի համար թշնամական պետություն է, որը այս ամբողջ ընթացքում աջակցել է Ադրբեջանին, մատակարարել ինչպես մահացու զենք, այնպես էլ ահաբեկչական խմբեր և զինվորական հրահանգիչներ, Հայաստանի և Արցախի դեմ պատերազմելու։ Այս երկու իրողությունները հուշում են, որ Հայաստանում պետք է նաև ակտիվանար Հնդկաստանի ուղղությամբ մասնագետների պատրաստման աշխատանքները, Հայաստանը պետք է մշակեր իր «փափուկ ուժի» քաղաքականությունը, ձևավորեր հայ-հնդկական քաղաքական, տնտեսական, գիտական ֆորումներ, մեծացներ հանրային դիվանագիտության աշխատանքները և այլն։ Բայց, ցավոք սրտի, Հայաստանի կողմից կա ընդամենը 0 աշխատանք։ Բախտներս բերել է, որ գոնե Իրանի հետ հարաբերությունների մասով ժառանգություն ենք ստացել իրանագիտության լավ դպրոց, որն իր ուսերին է վերցրել հանրային դիվանագիտության ամբողջ բեռը։ Իսկ ահա հայ-հնդկական հարաբերությունների ուղղությամբ աշխատում են եզակի մարդիկ կամ խմբեր։ Ասածս ապացուցում է այն հանգամանքը, որ Հնդկա-պակիստանյան հակամարտության վերջին ակտիվ փուլը չափազանց քիչ մեկնաբանվեց հայկական տեղեկատվական դաշտում և տպավորություն էր, որ խոսքը Հայաստանի հետ աղերս չունեցող հեռավոր աննշան երկրների մասին է, և ոչ թե ռազմավարական նշանակություն ունեցող դաշնակցի։ Հույս ունեմ, հետևություններ կարվեն...»։

«Արժանապատիվ պարտությունը չի նշանակում արժեհամակարգի փլուզում». Մարիամ Սարգսյան
8601:06
«ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր արձանագրումներ». Արեգա Հովսեփյան
8500:06
«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան
94Երեկ, 22:12
«Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում». Տիգրան Աբրահամյան
104Երեկ, 19:30
Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
242Երեկ, 19:13
«Խաղաղության քաղաքականությունը չի ազատում պետությանը՝ հիշելու պարտքից»․ Դավիթ Անանյան
105Երեկ, 17:24
«Ցանկացած իշխանություն վաղ թե ուշ ավարտվում է»․ Արման Աբովյան
101Երեկ, 17:12
«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան
101Երեկ, 16:12