«Քաղաքացիները պահանջում են, որ բարձրաստիճան պաշտոնյաները հոգեբուժական քննության ենթարկվեն»․ Արծվիկ Մինասյան
![]() 526 Երկուշաբթի, 12 մայիսի, 2025 թ., 11:06 «Դիվահարվում եք, երբ որ կոռուպցիայի մասին է խոսք գնում»,- դիմելով ՔՊ-ականներին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Անհասկանալի է՝ ինչո՞ւ է նման բուռն արձագանք լինում, երբ հարց է հնչում, թե ինչ է արվում հրապարակվող տեղեկատվության վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե որ գյուղը գնում է, պահանջում են նախկին նախագահներին նստեցնել։ Իսկ այդ երևույթներից հետո քաղաքացիները ինձնից պահանջում են, թե ինչո՞ւ օրենսդրական փոփոխություն չեք առաջադրում՝ բարձրագույն պաշտոնատար անձանց հոգեբուժական քննություն անցկացնելու պահանջը դնելու համար»,- ասաց Մինասյանը՝ նշելով, որ ճշմարտությունը խեղաթյուրվում է, և փորձ է արվում ապօրինի գույքի ձեռքբերման ամբողջ մեղքը վերագրել միայն ընդդիմադիրներին։ «Այո, ապօրինի գույքի բռնագանձում պետք է իրականացվի, բայց անցյալ կատարյալով։ Այստեղ վկայակոչվում է Մոնումենտի ինչ-որ դղյակի մասին՝ ԱԺ շենքի նման, հիմա ո՞ւմն է, պետությա՞նն է։ Եթե ապօրինի է, ինչո՞ւ չի վերադարձվել պետությանը։ Հայտարարում եք՝ ապօրինի գույքը վերադարձվում է ժողովրդին, ժողովուրդը դրանից քոռ կոպեկ ստացե՞լ է»,- ասաց Մինասյանը։ «Կոռուպցիան, որը իշխանության բնական և տրամաբանական ծնունդն է, չի կարող կպնել ընդդիմությանը։ Ընդդիմության և կոռուպցիայի միջև կապը աբսուրդ է»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ իշխանությունը թաթխված է հակաժողովրդավարական գործընթացների մեջ՝ իրականացնում է նաև կոռուպցիոն հսկայական գործարքներ։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
