«Քոչարյան» ազգանունը ջղաձգումներ է առաջացնում ՔՊ-ի մոտ. «Ժողովուրդ»
![]() 309 Հինգշաբթի, 15 մայիսի, 2025 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարից սկսած մինչև շարքային պատգամավորն ամեն բան անում են Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալու համար. նպատակը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընտրացուցաում կրկին տեղ զբաղեցնելն է: «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի այժմյան ՔՊ խմբակցությունից շատ քիչ մարդկանց ներառել հաջորդ ընտրացուցակում, քանի որ, ըստ Փաշինյանի, վերջիններս կա՛մ վարկանիշ չունեն, կա՛մ այլևս նպատակահարմար չէ նրանց հետ ճանապարհ գնալ: Ու դա ակնհայտ երևում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի, խմբակցության ղեկավարի ու քարտուղարի պահվածքից, ովքեր իրենց ելույթներում ամեն բան անում են՝ Նիկոլ Փաշինյանին ու նրա կնոջը պաշտպանելու համար: Եվ երեկ նրանք տասնյակներով գրավել էին ԱԺ ամբիոնը՝ սպառնալով ու վիրավորելով Ռոբերտ եւ Լևոն Քոչարյաններին, միայն այն բանի համար, որ Լևոն Քոչարյանը քննադատեց Փաշինյանի կառավարությանը, մարդկանց ուշադրությունը հրավիրեց՝ նկատելու, որ Փաշինյանը «համբալ» բառով վիրավորել էր իր ընդդիմադիր գործընկերներին, բայց նկատեց՝ «Երբ Փաշինյանը դրա հաջորդ օրը գնաց Մոսկվա, Դուք տեսե՞լ եք այդ տեսանյութը, հիմա ո՞վ ա «համբալ»»: Լևոն Քոչարյանը հակադարձեց նաև Ալեն Սիմոնյանին՝ ասելով՝ որ վերևից շպրտի, ցավոտ կլինի: Երեկ ԱԺ-ում «20-ը մեկի դեմ» արշավ էր՝ կեղտոտ, ցածրորակ եւ վիրավորանքներով ու սպառնալիքներվ լի»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
