«Որևէ մեկի որդին դժվար դիմանար հայհոյելու գայթակղությանը»․ Ժաննա Ալեքսանյան
![]() 138 Երեկ, 15:30 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի լրագրողներ և այլք, ուզում եմ հիշեցնել, որ Ռոբերտ Քոչարյանը Լևոն Քոչարյանի հայրն է։ Լևոն Քոչարյանը մի ամբողջ օր իր հոր մասին լսում էր ամենատարբեր վիրավորանքներ, ծաղր ու ծանակ, նսեմացնող արտահայտություններ, դեռևս չապացուցված մեղադրանքներ ու սա արվում էր իշխող ուժի գրեթե ողջ կազմով ուղիղ եթերում, ինչն անթույլատրելի է։ Որևէ մեկի որդին դժվար դիմանար հայհոյելու գայթակղությանը։ Իհարկե, դատապարտում եմ հայհոյանքը, բայց էս ի՞նչ հայհոյանքի մթնոլորտ եք ստեղծել խորհրդարանում, հարգելի իշխող ուժ։ Նույնը Վահագն Ալեքսանյանի մոր հետ կապված միջադեպը խիստ դատապարտելի է։ Տևական ժամանակ է՝ խորհրդարանում միայն հայհոյանքներ ենք լսում, ով է պատասխանատու այս մթնոլորտի համար, իհարկե իշխանությունը։ Եթե վարչապետը «կրթությունը նորաձև է» դասընթացներից հետո խորհրդարանում իրենց գործընկեր պատգամավորներին, այդ թվում կանանց ասում է համբալներ, վեր ընգեք տեղներդ, ձեզ կլցնեմ ԱԱԾ-ի պադվալները, Արսեն Թորոսյանը բարձր ամբիոնից հպարտորեն հայհոյում է, ուզում եք միայն Լևոն Քոչարյանը պատասխանատվության ենթարկվի՞։ Մեկ անգամ արդեն տեսել ենք Քոչարյանի նկատմամբ ինչպես ավարտվեց դատական գործընթացը, կսպասենք նաև էս մեկին, ուղղակի այս մեկը նախընտրական է, դրա ամար է ՔՊ-ն այսքան բուռն արձագանքում»։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |
«Մերձավանի դպրոցի ուսուցչուհին քեմալականների ներկայացուցիչներից բաքոյան ռուստամին է ընդունել»․ Արամ Գևորգյան
2900:48«Իր կնոջը ծեծած Ռուստամ Բաքոյանը քննարկել է ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցը»․ Բորիս Մուրազի
8000:24«Շուրջբոլորը լացող դեռահասներ են»․ Գոհար Մելոյանը՝ Մարզահամերգային համալիրից (տեսանյութ)
239Երեկ, 23:56«Լիլիթ Աղեկյանին զրկել են տարեց մորն ու քրոջը տեսնելու հնարավորությունից»․ Զարուհի Փոստանջյան
130Երեկ, 23:18«Ինչին կպաք՝ խոտան, ոչ պրոֆեսիոնալիզմ ու խայտառակություն»․ Լիլիթ Գալստյան
128Երեկ, 23:12«Ո՞ւր էինք, երբ երեխաներին սպառնում էր թմրամոլություն՝ դպրոցի ներսում»․ Մհեր Կարագոզյան
123Երեկ, 22:42«Մակրոնի զոնտիկ պահող կապիտուլյանտը»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
249Երեկ, 21:24«Պուճուր ժամանակ բակերում ունեցել ենք էս կերպարից»․ Սամվել Հակոբյան
255Երեկ, 21:12