Շաբաթ, 17 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Ինչին կպաք՝ խոտան, ոչ պրոֆեսիոնալիզմ ու խայտառակություն»․ Լիլիթ Գալստյան

«Ինչին կպաք՝ խոտան, ոչ պրոֆեսիոնալիզմ ու խայտառակություն»․ Լիլիթ Գալստյան
210
Երեկ, 23:12

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԽՈՏԱՆ, ԱՆՏԵՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՔԱՄՈՒՆ ՏՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐ
Հանրապետության փողոցն է։ Ընդամենը երկու ամիս առաջ, երկարատև, իբրև թե հանգամանալից և մանրակրկիտ «նորոգումից» հետո շահագործման հանձնեցին՝ մատուցելով որպես բարեփոխվող Երևանի այցեքարտերից մեկը։
Մեկ շաբաթ հետո եզրաքարերը շարժվում էին, իսկ ամեն անձրևից հետո ճաքած ու քանդված, խախուտ սալաքարերից ցեխը շիթով թռնում է անցորդների վրա․․․ Ծառերի շուրջ էլ իբրև թե նորաոճ դեկորատիվ շրջանակներ էին տեղադրված՝ առանց ամրացնելու, տատանվող, մի մասն արդեն դուրս պրծած։ Բայց սա բոլորը չէ։
Ու հիմա ողջ փողոցի երկայնքով խորը փոս է փորված՝ կաբել են անցկացնելու։
Սա ոչ առաջին անգամն է, ոչ էլ՝ վերջինը։ Ու թե ինչ որակով և երբ են հետ դնելու սալաքարերը, պարզ է․ կիսատ-պռատ կարկատան, կցկցած, կես հող, կես ցեմանտ․․․ Զզվելի է ուղղակի․․․ ամբողջ քաղաքն այս կարկատանն է, քաղաքաշինական խոտանը, գավառական ճաշակն ու․․․ ու քամուն տված մեր միջոցները․․․
Մի ամսից երևի «Վիոլան» կգա, հետո՝ «Տելսելը»․․․Մի՞թե հնարավոր չէ քաղաքում բոլոր հանրային ծառայությունները համադրել ու պլանավորել, կառավարել։
Էս ի՞նչ անտերություն է, էս ի՞նչ կառավարման անտերություն ու անկարողություն է մայրաքաղաքում։
ԽՈՏԱՆ, ՔԱՄՈՒՆ ՏՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐ, ԱՆՏԵՐՈՒԹՅՈՒՆ․․․
Այս բոլոր շինարարությունները ավարտական ակտով ինչպե՞ս եք ընդունվում, ինչո՞ւ չեք հետևում պարտադիր նորմատիվների պահանջներին, ովքե՞ր են շահում մրցույթները։

Բա թե՝ կոռուպցիայի դեմ պայքար․․․
Ինչին կպաք՝ խոտան, ոչ պրոֆեսիոնալիզմ, տգիտություն ու խայտառակություն․․․
Եվ այս ուղեղով, կարողություններով ու չափանիշներով «Ակադեմիական քաղաք» եք կառուցում ու դեռ ԱԺ ամբիոնից անբարոյական հայտարարություններ հնչեցնում, թե ընդդդիմությունը դեմ է կրթական բարեփոխումներին։
Կթվա, թե մանրուքից եմ խոսում, բայց համատարած այս քաոսն է։ Եվ եթե կարդաք և տեսնեք օրենքների որակը․ խայտառակ տեքստեր՝ քերականական ու իմաստային սխալներով, իրավական անկապությամբ․․․ ԽՈՏԱՆ
Երկիր-մղձավանջ՝ ամենուր, բոլոր ոլորտներում․․․»։

Աղբյուրը`   Լիլիթ Գալստյան