«Նիկոլի մի ակնարկով լայնածավալ գործի են անցնում ՝ հանուն շեֆի»․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականում Նիկոլ Փաշինյանի ուղղակի հրահանգի հետևանք է։
Պարզեմ ասածս։
Նրան մեղադրում են Փաշինյանի՝ 4 տարի առաջ կայացած Սյունիքի այցը լուսաբանելու համար, որտեղ հնչել են «սյունաց ողջույներ» իր հեռարձակած ուղիղ եթերում։
Հիշեցնեմ, թե քննչական մարմինները երբ վերհիշեցին այդ այցը, ժողովրդական զայրույթը, որի հետևանքով բազում քաղաքացիներ ձերբակալվեցին, խոշտանգվեցին ու կալանավորվեցին։
4 տարի անց ՀՀ քննչական կոմիտեն կրկին գործի անցավ, երբ մարտ 5-ին Խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլը, իբրև «ապացույց», թե չի միջամտում իրավապահների գործողություններին, «չքմեղացավ» ու բառացի հայտարարեց․ «Մի շարք աղմկահարույց դեպքերով դատական համակարգում, այդ թվում՝ Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպերով իմ դեմ գործողություններ արած անձանց նկատմամբ անհասկանալի որոշումներ են կայացվել, որը ուղղակի ոչ մի մեկնաբանության չի տրվում»։
Երեք օր անց արդեն իրավապահները ձերբակալեցին ԱԱԾ վետերան, Արցախյան ազատամարտի մասնակից Արամ Գասպարյանին, իբրև նույն Սյունիքի դեպքերի կազմակերպիչ։ Ցանկանում էին կալանավորել, բայց դատարանը «բավարարվեց» տնային կալանքով։ Արամը օրերս սրտի բարդ վիրահատության ենթարկվեց։
Սա է իրական «ժողովրդավարությունը» և իրավապահների «անկախությունը»։ Նիկոլի մի ակնարկով լայնածավալ գործի են անցնում ՝ հանուն շեֆի»։

«Սթարմերի կողմնակիցները «աշնանային հաշվեհարդար» են պատրաստում վարչապետ Բըրնհեմի դեմ». #DailyMail
346Երեկ, 16:20
Պուտինը ստորագրել է միգրանտների համար պահանջները խստացնող օրենքներ
402Երեկ, 16:00
Արաղչին կոչ է արել Եվրոմիությանը արձագանքել Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը
375Երեկ, 15:04
«Մեծ տերությունները, չունենալով ուղղակի բախման գնալու հնարավորություն, միմյանց դեմ մղում են պրոքսի պատերազմներ». Արթուր Խաչիկյան
211Երեկ, 14:30
«Իրանը պատրաստ է օգնել Սաուդյան Արաբիային հուսիթների հետ հակամարտության հարցում». Արաղչի
329Երեկ, 12:47
«Իրանը և Օմանը բանակցություններ են վարել Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ». #Reuters
314Երեկ, 10:11
«Վենսը մտահոգված է Իրանի հետ հակամարտության հնարավոր սրմամբ». #CNN
327Երեկ, 09:53
«Խճճվել է տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների միջև»․ Արտակ Զաքարյան
310Երեկ, 01:06