«Ցավոք՝ Կիևում դեռ չեն սթափվել»․ Գարիկ Քեռյան
![]() 352 Շաբաթ, 17 մայիսի, 2025 թ., 14:42 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2022 թ.-ին ռուս-ուկրաինական առաջին բանակցությունները Ստամբուլում տապալվեցին: Այդ ժամանակ պատերազմը դեռ մի քանի ամսվա պատմություն ուներ: Կրեմլի պահանջը Ղրիմի միացման ճանաչումն էր, Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ինքնորոշման ընդունումը: Իհարկե նաև Ուկրաինայի արտադաշինքային չեզոք կարգավիճակի ամրագրումը: Այլ տարածքային պահանջներ Ռուսաստանը չուներ, Ղրիմի կամրջի կառուցումը դրա ապացույցն է: Համոզված եմ, որ Զելենսկու վարչակարգը ի վերջո կնդուներ այս պայմանները: Սակայն արևմտյան լիդերները՝Բայդենը և հատկապես բրիտանական նախկին վարչապետ Ջոնսոնը խափանեցին համաձայնության գործը, կռվիր և հաղթանակը շատ մոտ կլինի, Ղրիմն էլ քոնը կլինի , կխեղդենք պատժամիջոցներով և այլ անհեթեթ խոստումներով: Զելենսկին էլ ընկավ թակարդը և կուրացած ու ոգևորված ռազմական մատակարարումներով երեք տարի շարունակ պատերազմեց և Ուկրաինան վերածեց արյան, ավերի ու զոհերի երկրի: Հետո եկավ Թրամփը, Սպիտակ Տանը Զելենսկուն երկինքից իջեցրեց երկրի վրա, սթափեցրեց և պահանջեց վերադարձնել պարտքերը: Ուկրաինայի նախագահը կարծես թե սթափվել էր և անմիջապես հայտնվեց Ստամբուլում, երբ Պուտինը բանակցությունների առաջարկ արեց: Բայց՞: Եթե 2022թ. զիջման գինը լինելու էր Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը, ապա այժմ դրան ավելացել են Զապորոժեի և Խերսոնի մարզերը, որոնք լայն շերտով ցամաքային կապով միացնում են Ղրիմը: Այժմ եվրոլիդերները նորից փորձում են ոգևորել Զելենսկուն և խոստումներ շռայլել ամերիկյան ռազմական մատակարարումները փոխարինելու մասին: Եթե 2022թ.Պուտինը շահագրգռված էր շուտափույթ գործարքով, ամեն դեպքում պատժամիջոցները ցանկալի չէին ՌԴ տնտեսության համար, ապա ներկայումս հսկայական մարդկային և նյութական կորուստներից հետո կարծես թե չի շտապում և ձգտում է առավելագույնը ստանալ: Եթե Զելենսկին կրկին շարունակի հաճույք ստանալ եվրոբյուրոկրատների ծափահարություններից ապա մոտ ապագայում նշված տարածքներին կարող են ավելանալ Օդեսան, Խարկովը և Դնեպրոպետրովսկը: Այդ մասին վերջին շրջանում մեծ եռանդով բարձրաձայնում են ռուսական ազգայնական քաղաքական շրջանակները և լրատվամիջոցները: Ուկրաինան կարող է զրկվել դեպի ծով ելքից և վերածվել երկրորդական անհեռանկար պետության: Փաստորեն եվրոլիդերները իրենց սև գործն արեցին և շարունակում են անհեռանկար օժանդակությունը Կիևին: Ռուսական զորքերի հարձակման մասշտաբներն ու ուժգնությունը օր օրի ավելանում է: ՌԴ արտադրական հզորությունների մի զգալի հատված տեղափոխվել է ռազմական ռելսերի վրա: Արտադրվում են նոր զինատեսակներ և հատկապես հեռահար հրթիռներ: Առնավազն պետք է կույր լինել և տառապել քաղաքական կարճամտությամբ, եթե հաշվի չես նստում իրականության հետ և անտեսում ես անցած երեք-չորս տարիների դաժան փորձությունները: Ցավոք դեռ Կիևում չեն սթափվել, պարզապես ափսոս են կյանքը չտեսած և հողի տակն անցնող տղերքը: Հայերն էլ խաբնվեցին և հավատացին մեկ Սևրի պայմանագրին և կորցրին երկրի կեսը, մեկ էլ ժողովրդավարացման արևմտյան ծափահարություններին և կորցրին Արցախը: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
