«Պահանջում ենք պատասխանատվության կանչել հայկական ազգային ինքնությունը վիրավորողներին». «ՀայաՔվե»
![]() 133 Այսօր, 15:06 «ՀայաՔվե»-ն հայտարարություն է տարածել․ «Մեր ազգը և ինքնությունը կրկին անարգանքի են ենթարկվել միջազգային հարթակում։ Իսրայելի հեռուստատեսությամբ հնչած խոսքերը ոչ միայն անթույլատրելի են, այլև բացահայտում են մի վտանգավոր միտում, որին մենք ականատես ենք տարիներ շարունակ, այն է՝ հայկական ներկայության համակարգված օտարում մեր պատմական տարածքներից, մեր պատմական իրավունքները ոտնահարում՝ հայկական պետության լռության պայմաններում: Երուսաղեմի հայկական թաղամասը Սուրբ Երկրում մեր ժողովրդի 1600-ամյա ներկայության կենդանի վկայությունն է: Երբ դեռ շատ ազգեր և պետություններ գոյություն իսկ չունեին, այն մեր արժեքավոր ազգային ժառանգությունն էր և ամբողջ հայկական աշխարհի հպարտությունը, ուստի պետք է մշտապես լինի Հայաստանի կառավարության ուշադրության ներքո: Այս իրավիճակը, սակայն, ևս մեկ անգամ վկայում է, որ մեր պետության դիվանագիտական մեխանիզմները ձախողվել են։ Արդյունքում, Սփյուռքի հայ համայնքները մենակ են մնացել իրենց պայքարում, նրանց իրավունքները շարունակաբար ոտնահարվում են: Անշուշտ, սա նաև իշխող վարչախմբի՝ Հայկական սփյուռքից հրաժարվելու հետևողական քայլերի հետևանքն է։ Կեղծ խաղաղասիրությամբ, թուրքական պահանջը բավարարելու մոլուցքով տառապող կամակատարները զրկում են մեզ դիմադրողական ուժից և աշխարհում մեր ազդեցությունից: Մեր առաջնահերթությունը պետք է լինի աշխարհասփյուռ հայության իրավունքների պաշտպանությունը, ինչը հնարավոր է միայն ուժեղ, ինքնիշխան և ազգային արժեքներով առաջնորդվող պետության միջոցով։ Հայկական ներկայության պաշտպանությունը պետք է նորից դառնա մեր արտաքին քաղաքականության անկյունաքարը: Մինչ այդ, պահանջում ենք Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններից՝ գործնական քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու մեր ազգային արժանապատվությունը և պատասխանատվության կանչելու այն վիրավորողներին»։ Աղբյուրը` ՀայաՔվե |
«Մի ոտքդ արդեն կառափնարանի շեմին է, ո՛վ հայ ժողովուրդ»․ Վահե Լոռենց
6816:54«Պահանջում ենք պատասխանատվության կանչել հայկական ազգային ինքնությունը վիրավորողներին». «ՀայաՔվե»
13315:06«Եթե չձեռնարկվեն կոշտ միջոցներ, հայ երիտասարդը վաղը կհայտնվի թթվածնային սարքերի հույսին»․ Հենրիխ Դանիելյան
16314:12«7 օր առաջ քամուց տապալված ծառը մինչ այսօր ընկած է»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
13313:12«Եվրոտեսիլի» ժամանակ իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին․ համայնքը վրդովված է
21312:18«Այս ձևաչափով մեր վերջին հանդիպումն է»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
14812:06«ՊԵԿ-ը տուգանքների «հունձք» է անում Նոյեմբերյանում»․ Ոսկան Սարգսյան
11711:543 ամիսների ընթացքում հանցագործության 11 հազար դեպք է արձանագրվել․ «Ժողովուրդ»
19909:06