Շաբաթ, 17 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«ՊԵԿ-ը տուգանքների «հունձք» է անում Նոյեմբերյանում»․ Ոսկան Սարգսյան

«ՊԵԿ-ը տուգանքների «հունձք» է անում Նոյեմբերյանում»․ Ոսկան Սարգսյան
123
Այսօր, 11:54

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՊԵԿ-ը Իջևանից հետո տուգանքների «հունձք» է անում Նոյեմբերյանում։
Երևանից ժամանած ՊԵԿ աշխատակիցները Նոյեմբերյանի խանութներում տուգանքների արձանագրություններ են կազմել։ Ըստ նոյեմբերյանցիների՝ տուգանքների գումարները կազմում են 250-300 հազար դրամ։ Քաղաքի շինանյութերի խանութներից մեկի վերաբերյալ 40 միլիոն դրամի տուգանքի արձանագրություն են կազմել, ըստ երևույթին՝ երկար ժամանակ հարկային օրենսդրության պահանջները խախտելու համար։ Նոյեմբերյանում ասում են, որ Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեն լցնելու խնդիր ունի, ուստի ՊԵԿ-ի աշխատողները Երևանից սահմանամերձ Նոյեմբերյան են հասել»

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան