«Պուտինի և Զելենսկիի հանդիպումը հնարավոր է որոշակի համաձայնության դեպքում». Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հնարավոր է, եթե երկրների բանակցային պատվիրակությունները որոշակի համաձայնությունների հասնեն։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Նման հանդիպումը, երկու կողմերի պատվիրակությունների աշխատանքի արդյունքում, այդ պատվիրակությունների միջև որոշակի համաձայնությունների հասնելուց հետո, հնարավոր է։ «Մենք դա հնարավոր ենք համարում», - ասել է Պեսկովը։ Նա չի ասել, թե ինչ համաձայնությունների մասին է խոսքը։
Նախագահի մամուլի քարտուղարը հաստատել է, որ Ռուսաստանը կպատրաստի և ուկրաինական կողմին կուղարկի հրադադարի պայմանների ցանկ։ Նա չի բացահայտել ցուցակի մանրամասները և նշել է, որ բանակցությունները «պետք է տեղի ունենան փակ դռների հետևում»։
Հիշեցնենք՝ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցան Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև վերջին երեք տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները։ Դրանց արդյունքներից հետո Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտարարեց, որ կարգավորման հաջորդ քայլը պետք է լինի Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ Մոսկվան «ընդհանուր առմամբ գոհ է արդյունքից և պատրաստ է շարունակել շփումները»։

«Միացյալ Նահանգների համար միակ տարբերակը Իրանի ժողովրդի հետ հարգալից երկխոսությունն է». Արաղչի
9616:54
Թրամփը վերահրապարակել է լուսանկարը, որում Հորմուզի նեղուցը նկարագրում է որպես «ԱՄՆ նոր տարածք»
16010:59
«Սփյուռքահայերի առաքելությունն իրենց բնակության երկրում ամենաբարձր պաշտոնների հավակնելն է»․ Արա Պողոսյան
10810:06
«Գալու է պոպուլիստների մերժման ժամանակը»․ Արշակ Սարգսյան
12109:12
«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան
15702:06
«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
16701:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
30200:24
Չինաստանում ռոբոտը գերազանցել է Ուսեյն Բոլտի՝ 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը
32100:04