«Իսկ ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերը չեղյա՞լ են ճանաչել, որոնցով ԼՂ-ն ճանաչված է «Ադրբեջանի ռեգիոն». Վահրամ Աթանեսյան
![]() 369 Շաբաթ, 17 մայիսի, 2025 թ., 20:00 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի փոքր էլ մարդիկ բացվեն, ամրապնդվելու է տպավորությունը, որ 1994 թվականին ոչ թե Ադրբեջանն է հրադադար խնդրել, այլ՝ Հայաստանը, որովհետև հունվար-փետրվար ամիսներին մարդկային ահռելի կորուստներ է կրել: Մի քիչ էլ որ ավելի անկեղծանան, խոստովանելու են, որ Հեյդար Ալիևը հրադադարին համաձայնել է մի պայմանով. Բիշքեկի «Արձանագրության» տեքստում ամրագրել, որ ռազմական գործողությունները կանգնեցվում են, որպեսզի կատարվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի պահանջները: Այսինքն՝ բացի նախկին ԼՂԻՄ-ի՝ այդ պահի դրությամբ վերահսկվող տարածքից և Լաչինի շրջանից, մյուս բոլորը պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Սրանք իրական, պաշտոնական ստորագրություններով հիմնավորվող փաստեր են: Բայց թե այդքանից հետո ինչպե՞ս են ասում, թե Նիկոլ Փաշինյանը ստում է, ոչ մի փաստաթուղթ ԼՂ-ն Ադրբեջանի մաս չի ճանաչել, կազուսը դա է: Իսկ ի՞նչ անենք ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերի հետ, որտեղ Լեռնային Ղարաբաղը ճանաչված է «Ադրբեջանական Հանրապետության ռեգիոն»: «Մադրիդյան սկզբունքները» կամ «Լավրովի պլանը» ՄԱԿ-ի ԱԽ այդ բանաձևերը չեղյա՞լ են ճանաչել»: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
