«Ջալալ Հարությունյանը և Օնիկ Գասպարյանը տիրապետում են այնպիսի տեղեկությունների, որոնց մասին հնչեցնելը կարող էր մեծ փոփոխությունների բերել»․ Տիգրան Աբրահամյան
![]() 240 Այսօր, 00:42 «Երբ իշխանությունը զինծառայողին դիտարկում է որպես սոսկ աշխատավարձ ստացող, իսկ հերոս՝ հարկ վճարողին, ոչնչացնում է այն հիմքերը, որի վրա կառուցված է բանակը»,- այս մասին «168»-ի հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով պարտադիր զինվորական ծառայության համակարգում նոր նախագծով նախատեսվող օրենսդրական փոփոխություններին։ Պատգամավորի դիտարկմամբ՝ նախընտրական տրամադրությունների մեջ է տեղավորվում այն, որ ՔՊ-ն մարդկանց խոստանում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում և հնարավորություն առհասարակ ազատվել՝ գումար մուծելու միջոցով։ «Առկա է Հայաստանի գոյության խնդիրը․ քաղաքական առումով դա այս իշխանության հեռացումն է, իսկ ռազմական տեսանկյունից՝ ուժեղ բանակի, ուժեղ պետության կառուցումն է։ Եթե այդ ֆունդամենտը քանդում ենք, հետո դրա հետևանքը կատաստրոֆիկ է լինելու։ Սա մեր անվտանգային համակարգին այնպիսի հարված է հասցնելու, որ հետո տասնամյակներով հնարավոր է չկարողանանք վերականգնել․․․ Դա թույլ չտալու համար սրանց պետք է վռնդել իշխանությունից, ունենալ այնպիսի Զինված ուժեր, որոնք ՀՀ անվտանգությունն ու խաղաղությունը կկարողանան հնարավորինս արժանապատիվ ձևով պահպանել»,- նշեց Աբրահամյանը՝ ընդգծելով, որ այս իշխանությունն իր առաջ դրված անվտանգային խնդիրները չի լուծելու։ Անդրադառնալով Ջալալ Հարությունյանի դատապարտվելու հանգամանքին, Աբրահամյանը նշեց․ «Ջալալ Հարությունյանը մինչև 2020թ․ ուրիշ մարդ է եղել, 2020-ից հետո բոլորովին այլ մարդ։ Նա այն մարդն է, ով տիրապետում է հսկայական տեղեկատվության, առաջին հերթին նաև քաղաքական ղեկավարության քայլերի ու հանձնարարությունների վերաբերյալ, բայց մինչև այս պահը չի խոսել։ Կան տարբեր խնդրահարույց թեմաներ՝ սկսած հրամանատարական կետում չթույլատրված անձանց ներկայությունից, վերջացրած հազար ու մի օպերացիաներից, բայց Ջալալ Հարությունյանը մինչև հիմա չի խոսել դրա մասին»։ Անդրադառնալով դիտարկմանը, որ լռում է նաև Օնիկ Գասպարյանը, Աբրահամյանը նշեց․ «Կարծում եմ, որ Օնիկ Գասպարյանը մտածում է՝ ինքն ինչ էլ ասի, դա Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ խնդիր չի լուծելու, դրա համար էլ չի խոսում»։ «Բայց ես կարծում եմ, որ և՛ Ջալալ Հարությունյանը, և՛ Օնիկ Գասպարյանը տիրապետում են այնպիսի տեղեկությունների, որոնց մասին հնչեցնելը քաղաքական և հանրային դաշտում կարող էր մեծ փոփոխությունների բերել․․․ Մի օր այս իշխանությունը փոխվելու է, և հասարակության համար շատ ու շատ բաներ ավելի հասկանալի են դառնալու»,- ընդգծեց Աբրահամյանը։ |
«Ռուսական բանակի հաստատումը հայերի համար ազատագրում էր, հարավկովկասյան մուսուլմանների համար՝ օկուպացիա». Միհրան Հակոբյան
9703:12«Ջալալ Հարությունյանը և Օնիկ Գասպարյանը տիրապետում են այնպիսի տեղեկությունների, որոնց մասին հնչեցնելը կարող էր մեծ փոփոխությունների բերել»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
22600:42«Նիկոլն ու իր հովանավորներն արտահերթ ընտրությունների հնարավորություն են ստացել»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
17800:24«Եթե մեր երկրում ծավալվող իրադարձությունների համար ազդեցություն ունի Պուտինը, բա դո՞ւ ում ես պետք»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
194Երեկ, 23:30«ԱԺ-ում ինձ հետ չեն ուզում հանդիպել․ դա խտրականություն է, ինչը քրեորեն պատժելի է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
107Երեկ, 23:06«Նեղվում է իր երեխաներին թիրախավորելուց, բայց այլոց երեխաներին հազարներով սպանելուց չնեղվեցին»․ Տիգրան Վարդանյան
200Երեկ, 22:06Ոստիկանները հեռացրել են Լավրովի այցին ընդառաջ փակցված «Պուտին՝ մարդասպան» գրությամբ պաստառները
182Երեկ, 21:29«Ինձ դուր է գալիս, որ մարդիկ, որ տարիներով չեն հետևել իրենց հանրային խոսքին, հիմա լացում են»․ Աննա Հակոբյան
306Երեկ, 20:18