Սերժ Սարգսյանն այսօր կկանգնի դատարանի առաջ. «Հրապարակ»
![]() 201 Չորեքշաբթի, 21 մայիսի, 2025 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է. «Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել․ այսօր այդ գործով նա առաջին անգամ դատարանի առջև կկանգնի։ Նրան մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին․ խոսքը հողերի օտարման մասին է։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երևան»-ին փոխանցելու համար դրանք էժան գնով է վաճառել: Իշխանությունը շահարկում է Եռաբլուրին մոտ լինելու հանգամանքը, սակայն մենք գրել էինք, որ քրեական վարույթի թեմա դարձած հողակտորների առյուծի բաժինը Եռաբլուրի դիմացի մայթին է, մի մասն էլ Չինաստանի դեսպանատան կառուցմանն է հատկացվել։ Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտարարել է, որ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է՝ քաղաքացիաիրավական գործարքները դատախազությունը քրեականացրել է։ Դատական պրոցեսից ավելի ուշագրավ է լինելու թերևս այն, որ ՀՀ երրորդ նախագահը որոշի լրագրողներին հարցազրույց տալ և արձագանքել Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններին։ ՀՀԿ-ն առայժմ չի արձագանքել Քոչարյանի դիտարկումներին, միայն Արմեն Աշոտյանն է երեկ անդրադարձել․ «Երկրորդ նախագահը փաստացի մերժեց ներընդդիմադիր «հրադադարի» մասին երրորդ նախագահի առաջարկությունը»։ Սպասվում է, որ Սերժ Սարգսյանը կա՛մ կընդունի «պատերազմը» և կշարունակի պաշտպանվել, կա՛մ կրկին հրադադարի առաջարկ կանի»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
