Չորեքշաբթի, 21 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Բողոքի ակցիա՝ ընդդեմ Սերգեյ Լավրովի․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Բողոքի ակցիա՝ ընդդեմ Սերգեյ Լավրովի․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
277
Այսօր, 11:06

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը և այլք ակցիա են իրականացնում ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց՝ ընդդեմ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ով այս պահին հանդիպում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Ոստիկանները փորձում են նրանց հեռացնել շենքի դիմացից՝ հայտնելով, որ ըստ արարողակարգի, այդտեղ միջոցառում է նախատեսված, և որ ակցիան շարունակեն դիմացի մայթին։
Արման Բաբաջանյանը նախապես հրապարակում էր կատարել՝ գրելով․ «Արցախի հայաթափումից մինչև Հայաստանի սահմանների ուղղությամբ ադրբեջանցիների ոտնձգություններին, սադրանքների հրահրմանն ու դրանցում անմիջական մասնակցությանը՝ Ռուսաստանը ոչ միայն մեղսակից է, այլ արդեն բացահայտ կերպով շարունակում է իր խաղը Հայաստանի ժողովրդի կյանքի և տարածքների հաշվին՝ հանուն Ադրբեջանի հետ խորացող գործարքների։
Այլևս որևէ ռուսաստանցի պաշտոնյա չպետք է ոտք դնի Հայաստան՝ կարծելով, թե սա իրենց ծայրագավառն է, իսկ այստեղ մարդիկ մոռանում են, լռում կամ վախենում են։ Ո՛չ։ Մենք հիշում ենք։ Մենք չենք լռելու։
Ժամանակն է մեր հիշողությամբ, արժանապատվությամբ և վճռականությամբ ցույց տալու, որ Հայաստանը անկախ է, ինքնիշխան է, և արժանապատիվ վերաբերմունքն այստեղ այլընտրանք չունի»։

Բողոքի ակցիա՝ ընդդեմ Սերգեյ Լավրովի