«Մենք պետք է վախենա՞նք մտնել ԱԺ դահլիճ․ այդպիսի որոշում չունենք»․ Աննա Գրիգորյան
![]() 377 Ուրբաթ, 23 մայիսի, 2025 թ., 22:42 «Առաջին դեպքը չէր, որ ՔՊ խմբակցության պատգամավորները ֆիզիկական ներգործության իրավիճակներ են փորձում սադրել, դա նոր բան չէ, համենայն դեպս, «Հայաստան» խմբակցությունն ԱԺ չգնալու որոշում չունի»,- այս մասին 24TV-ի եթերում նշեց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով նախորդ քառօրյայի ժամանակ տեղի ունեցած միջադեպին և դրան հաջորդած հայտարարություններին։ «Ի՞նչ եք կարծում՝ մենք պետք է վախենա՞նք մտնել այդ դահլիճ։ Դա իրե՞նց դահլիճն է․․․ Եթե այդպես լինի, մենք ընդհանրապես պետք է վախենանք ԱԺ դահլիճ մտնել, ընդհանրապես պետք է Նիկոլ Փաշինյանի հետ որևէ կերպ չառերեսվենք, պետք է վախենանք փողոցում քայլել, որ չարժանանանք Սոնա Մնացականյանի ճակատագրին, ու ընդհանրապես չպետք է կարողանանք այս երկրում շնչել ու արտաշնչել։ Այդպես չի լինելու։ Մենք ժողովրդի ձայնն ենք ներկայացնում, ԱԺ ամբիոնն իրենց ամբիոնը չէ, մեր ամբիոնն է, հետևաբար որևէ զիջում մեր կողմից չի լինելու»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
