«Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը էլի «նիկոլականությամբ» է զբաղվել»․ Աննա Մկրտչյան
![]() 317 Կիրակի, 25 մայիսի, 2025 թ., 02:06 «Այս անգամ էլ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային մտքերին անդրադառնում եմ միայն այն բանից հետո, երբ իր գրասենյակի ղեկավարը էլի «նիկոլականությամբ» է զբաղվել՝ մանիպուլացնելով 7 տարիներին կատարվածը և դրանից առաջ տեղի ունեցած որոշ իրադարձություններ»,- անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանի վեջին հարցազրույցին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ «Վերահաստատում եմ, որ ՀՀ-ի բանտում նստելը հերոսություն չէ, հերոսությունը սեփական ժողովրդի փրկությունը կամ գաղթի ճանապահը բացելու համար գոնե թե Բաքվի բանտում գիտակցաբար հայտնվելն է․․․Երկու ժամ տևած հարցազրույցում ոչ մի բառ չհնչեց Արցախի խնդրի, արցախահայերի խնդիրների, իրավունքների մասին։ Ռոբերտ Քոչարյանը Բաքվի բանտում հայտնված հայերի մասին էլ չխոսեց, իրենց ճակատագրի վերաբերյալ էլ հետաքրքրություն չցուցաբերեց։ Երկու տարի լռել է թե′ Արցախի շրջափակման ընթացքում, թե′ այդ ողջ գաղթի ճանապարհին։ Կարծես էլի հետաքրքրություններ չի ունեցել այդ հարցի վերաբերյալ։ Իրենք շատ են սիրում ասել՝ ամենաուժեղ խմբակցությունն են, ընդդիմադիր ուժն են, և այդ ուժի լիդերը երկու տարի ասելու ոչինչ չունե՞ր, թե այն ժամանակ 2026-ի ընտորւթյունները դեռ շատ հեռու էին։ Հիմա արդեն ակտիվության իմիտացիա անելու ճիշտ ժամանակն է հերթական կամ արտահերթ ընտրություններից առաջ»,- նշեց Մկրտչյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
