Հինգշաբթի, 29 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ

Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ
131
Երեկ, 08:18

Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 28-30-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքում՝

Մայիսի 28-30-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Մայիսի 28-30-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, 31-ի գիշերը և կեսօրից հետո, հունիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 28-30-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Եղանակը մարզերում
Եղանակը մարզերում

Երևան քաղաքի մայիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 33.0°C (2007թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 6.4°C (1956թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 19.3°C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: