«Ո՞րն է երաշխիքը, որ ավելի ցածր կաշառքով երեխային չեն ազատի բանակից»․ Գեղամ Նազարյան
![]() 284 Հինգշաբթի, 29 մայիսի, 2025 թ., 15:48 «Ինձ համար շատ մտահոգիչ է Հայկ Սարգսյանի բերած օրենքի նախագիծը։ Պատկերացրեք, որ ամեն մեկս մեր երեխային ազատենք բանակից։ Դա նշանակում է պետության լուծարում»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ նշելով, որ «մեր հասարակությունը կարծես թե օքեյ է բանակից երեխաներին ազատողների նկատմամբ»։ «Եթե մենք սահմանում ենք գումար՝ բանակից ազատվելու համար, իսկ ո՞րն է երաշխիքը, որ մարդը նորից չի գնալու, ավելի ցածր գնով կաշառք տալով իր երեխային ազատի բանակից։ Այս խնդիրը տվյալ առաջարկով լուծված չէ»,- ընդգծել է պատգամավորը՝ բերելով օրինակ, որ ընտանիքում կռիվ է լինելու կնոջ ու ամուսնու միջև, կինն ասելու է՝ Վաղինակը ո՞նց գումարով իր երեխային ազատեց բանակից, դու էլ գումարը հավաքի, ազատի։ «Մենք պետք է լրջանանք՝ որպես պետություն»,- հավելել է նա։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
