47 մլն․ դրամ արժողությամբ բնակարան, ավտոկայանատեղի․ ի՞նչ է հայտարարագրել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը. «Ժողովուրդ»
![]() 206 Հինգշաբթի, 29 մայիսի, 2025 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի փոխնախագահի համար 2024 թվականը հաջողակ տարի է եղել։ Նա միանձնյա սեփականությամբ գնել է նոր բնակարան և ավտոկայանատեղի։ Ռուբեն Ռուբինյանի տարեկան եկամուտները կազմել են 17 մլն 373 հազար դրամ, որից 14 մլն 229 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից, 2 մլն 836 հազար դրամը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված եկամուտ է, որը եկամտահարկի վերադարձի օրենքով բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է։ Տարեկան եկամտից 307 հազար 479 դրամը այլ եկամուտ է՝ «Ինեկոբանկից»։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 31 մլն 302 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Եթե փորձենք համեմատել Ռուբեն Ռուբինյանի՝ 2018 թվականին՝ որպես ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ներկայացրած հայտարարագիրը ներկայիս հայտարարագրի հետ, կստացվի, որ Ռուբինյանը միայն 7 տարի անց կարողացավ «բովանդակություն տալ» հայտարարագրի աղյուսակին։ 2018 թվականին նա ունեցել է 500 հազար ՀՀ դրամ, իսկ պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը, այսինքն՝ 2018 թվականի հունվարի 1-ից մինչև նույն տարվա մայիսի 29-ը, ստացած եկամուտը կազմել է 150 հազար դրամ։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
