Շաբաթ, 31 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արտաքին դերակատարների՝ ռեգիոնում ունեցած դիմակայությունը կարող է կտրուկ փոփոխությունների բերել»․ Տիգրան Աբրահամյան

«Արտաքին դերակատարների՝ ռեգիոնում ունեցած դիմակայությունը կարող է կտրուկ փոփոխությունների բերել»․ Տիգրան Աբրահամյան
117
Հինգշաբթի, 29 մայիսի, 2025 թ., 10:30

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի քանի օրվա տարբերությամբ, ԱՄՆ պետքարտուղարն ու ՌԴ պաշտպանության նախարարն անդրադարձել են Հայաստանի շուրջ ստեղծված իրադրությանը:
Նախ ԱՄՆ կոնգրեսում պետքարտուղար Ռուբիոն հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, ավելացնելով, որ ԱՄՆ-ն փորձում է այն կանխել:
Ապա մի քանի օր անց, ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարն է խոսել Սյունիքի շուրջ ստեղծված լարվածության մասին:
Այս հայտարարությունները հետաքրքրական էին առաջին հերթին այն տեսանկյունից, որ վերջին ամիսներին արտերկրից հնչող հայտարարությունները որպես կանոն լավատեսության և ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտի մոտալուտ հանգուցալուծման մասին էին:
Վերևի 2 հայտարարություն հնչեցնողները պատահական դեմքեր չեն, առավել ևս՝ ներկայացնում են գերտերություններ, որոնք դետալային տիրապետում են մեր տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությանը:
Իսկ թե ինչով է պայմանավորված այս հայտարարությունների հնչեցումը, կարծում եմ, որ այն կապ ունի ոչ միայն բանակցային գործընթացում առկա վիճակով, այլ արտաքին դերակատարների՝ ռեգիոնում ունեցած այնպիսի դիմակայությամբ, ինչը կարող է իրադրային կտրուկ փոփոխությունների բերել»։