«Հարուցվել է քրեական գործ»․ Քննչական կոմիտեն՝ Գ․ Հեբոյանի, Ք․ Պողոսյանի, Ա․ Անանյանի, Է․ Պետրոսյանի, Հ․ Ավդալյանի, Գ․ Հապետյանի մասնակցությամբ մահվան ելքով դեպքի մասին

Ի պատասխան ՄԱՄՈՒԼ․am-ի հարցման, ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են․ «(...) հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում 2025 թվականի մայիսի 20-ին քաղաքացու մահվան դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն»։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին հաղորդում է ներկայացվել Նորք Մարաշ ԲԿ-ի բժիշկներ՝ Գագիկ Հեբոյանի (սրտային վիրաբույժ), Քրիստինե Պողոսյանի (սրտաբան), Հովհաննես Ավդալյանի (կրտսեր սրտային վիրաբույժ), Գագիկ Հապետյանի (կրտսեր սրտային վիրաբույժ), Էդուարդ Պետրոսյանի (վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար), Արա Անանյանի (վիրաբուժական պացիենտների պատասխանատու բժիշկ) դեմ։
Համաձայն հաղորդման՝ սրտի բաց վիրահատությունից հետո լիարժեք ապաքինված քաղաքացին մահացել է բուժանձնակազմի՝ կյանքի համար վտանգավոր գործողությունների, իսկ ծայրահեղ ծանր վիճակում՝ անգործության հետևանքով։
Խմբագրությունն անդրադարձել է այս միջադեպին՝
2) «Նորք Մարաշ ԲԿ-ն քաղաքացու մահվանից 26 օր անց է միայն «ցավակցություն» հայտնում»,
Խմբագրությունը հարցումներ է հղել նաև ՀՀ Առողջապահության նախարարությանն ու Դատախազություն, և պատասխաններն ստանալուն պես կանդրադառնանք նաև դրանց։
Հիշեցնենք նաև, որ վերոնշյալ հրապարակումներից հետո, քաղաքացիներն ահազանգել և խմբագրություն են ուղարկել մի շարք տեսա և ձայնագրություններ՝ վերոնշյալ բժիշկների գործողությունների և բուժհաստատությունում տեղի ունեցած միջադեպերի արձանագրումներով, որոնց կանդրադառնանք առաջիկա օրերին։


Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
39405.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
41005.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
58703.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
64802.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
79728.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
79128.09.2026, 12:00
ԱՀԿ-ի ղեկավարը մտահոգություն է հայտնել՝ նոր համավարակ կարող է բռնկվել
196126.09.2026, 21:06
Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
88926.09.2026, 10:54