Հայկ Կոստանյանը՝ քաղաքապետարանում տեղի ունեցած ձերբակալությունների մասին
![]() 149 Երեքշաբթի, 03 հունիսի, 2025 թ., 11:42 «Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը հետևյալն է, որ ցանկացած կոռուպցիոն դրսևորում իր արժանի պատասխանը պետք է ունենա։ Բայց այս մասով մենք որոշ անհանգստություններ ունենք»,- ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանում տեղի ունեցած ձերբակալություններին։ Մամուլի խոսնակն ընդգծեց, որ տարեսկզբին տեղի ունեցած ձերբակալություններում (հասարակական կարգի ծառայության պետ, կոմունալ տնտեսության վարչության պետ) հետաքրքիրն այն է, որ մի դեպքում պաշտոնյան կալանավորվում է ենթադրյալ միջնորդություն ներկայացնելու համար, մյուս պաշտոնյան՝ նման միջնորդությունը մերժելու համար։ «Այդ իսկ պատճառով մեզ համար այդ տեսանկյունից կան խնդրահարույց իրավիճակներ։ Կարող եմ շեշտել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի կալանավորման փաստը, ով մեկ տարի շարունակ կալանավորված է»,- նշեց Կոստանյանը և հավելեց․ «Այս գործերի մասով դեպքեր կան, որ մենք միանշանակ համակարծիք են, դեպքեր էլ կան, որ խնդրահարույց են մեզ համար»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
