Պռոշյանցիները չեղարկել են ճանապարհ փակելը
![]() 189 Երկուշաբթի, 02 հունիսի, 2025 թ., 11:42 Պռոշյանի բնակիչները մի քանի անգամ փակել էին Աշտարակի մայրուղին՝ պահանջելով, որպեսզի թիվ 25 երթուղին սպասարկող ավտոբուսը շարունակի գործել։ Համաձայն նոր որոշման, այլ երթուղի է գործելու՝ ավելի թանկ ուղեվարձով և այն սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը։ Կառավարության տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումներն արդյունք չեն տվել, բնակիչները խնդրել էին նաև, որպեսզի 25 համարի ավտոբուսը նախկին ՊՆ շենքի մոտ հասնելու փոխարեն մի քանի մետր բարձրանա դեպի իրենց բնակավայր։ «Մեզ խոստացել էին, որ եթե նույնիսկ պետք է 25 համարի ավտոբուսը ներքևում կանգնի, կապահովեն մինչև այդտեղ տանող ճանապարհի լուսավորությունը, մայթեր կկառուցվեն, սակայն ոչ մի քար չի դրվել, ոչինչ չի արվել։ Երեկ՝ հունիսի 1-ին, նույնիսկ 25 համարը նախկին ՊՆ շենքի մոտ չեկավ։ Համոզվում եմ, որ խոսակցությունները ճիշտ են, ուզում են ընդհանրապես հանել այդ երթուղին, այն պետք է գնա Դավիթաշեն»,- ասում է Պռոշյանի բնակչուհին։ Նա հայտնեց, որ այսօր նախատեսված է եղել կրկին փակել ճանապարհը, սակայն նախաձեռնության մասին իմացել և կանխել են, բնակիչներին հրավիրել են Ոստիկանություն՝ հանդիպում-քննարկման։ |
«Մարդիկ որ նոր պաշտոն են ստանում, նրանց նորանոր բարձունքներ մի՛ մաղթեք». Մնացական Բիչախչյան
10103:06«Եկեղեցու հարցերը դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից». Վաչիկ Գրիգորյան
7502:06«ԱԱԾ-դ խնդրել է շուխուռ չանել, որ նախարարներիդ անունները դուրս չգան». Կարապետ Պողոսյան
17401:36«Հայհոյանքը տգիտության ցուցիչ է, ինչի՞ց եք զարմացել». Թովմաս Առաքելյան (տեսանյութ)
11901:24«Ուկրաինացիների արյան հաշվին հրեա Զելենսկին հանում է իր ազգի մուռը». Արգիշտի Կիվիրյան
15401:06«Վեհափառ Հայրապետը մեր Ազգի և Եկեղեցու մեծագործ, հայրենասեր և ազգաշեն Կաթողիկոսներից մեկն է». Հրայր Ասողիկ Կարապետյան
15400:54«Ոչ թե «Ի՞նչ պիտի անի եկեղեցին», այլ «ի՞նչ պիտի անեն աշխարհիկ կառույցները»». Վահե Հովհաննիսյան
12900:12«Հազարավոր բիզնեսներ նվիրեցիք Ռուսաստանին և Վրաստանին». Սամսոն Գրիգորյան
99Երեկ, 23:48