Չորեքշաբթի, 04 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Պահանջում ենք դատել Նիկոլին»․ ակցիա՝ հաջակցություն Եկեղեցու․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

«Պահանջում ենք դատել Նիկոլին»․ ակցիա՝ հաջակցություն Եկեղեցու․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
379
Երկուշաբթի, 02 հունիսի, 2025 թ., 12:42

«Մենք քաղաքական ոչ մի ուժ չենք ներկայացնում, ուղղակի խիղճը թույլ չի տալիս մնալ տանը, զբաղվել այլ բանով։ Ես զարմանում եմ նրանց վրա, ովքեր շարունակում են մնալ տանը»,- ասում է Կառավարության շենքի դիմաց՝ հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու կազմակերպված բողոքի ակցիայի մասնակից, հանրային գործիչ Էլեոնորա Մանանդյանը։ «Նիկոլը 5 տարի շարունակ դավաճանում է ՀՀ-ն, ոտնահարում է ազգային բոլոր արժեքները, տապալում է պետությունը, կազմաքանդում է պետական համակարգը։ Այսքանից հետո Նիկոլը հանդես է գալիս ամենածանր նախաձեռնությամբ՝ ջարդելու մեր հիմնասյունը՝ Հայ Առաքելական եկեղեցին։ Նիկոլը վերջնական հատել է կարմիր գիծը։ Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր երբևէ մոմ են վառել, որտե՞ղ եք, երբ Նիկլոը համարձակվել է պղծել Հայոց եկեղեցին։ Պահանջում ենք դատել Նիկոլին ու քրեական պատասխանատվության ենթարկել նրա կենակցին»,- ասաց Մանանդյանը՝ հավելելով, որ այլևս պետք չէ ասել «Նիկոլ, դավաճան», այլ «Նիկոլ, նեռապաշտ»։

Բողոքի ակցիա կառավարության դիմաց՝ ի պաշտպանություն Եկեղեցու