Անահիտ Ավանեսյանը ինչի՞ ազդեցության տակ է լրացրել հայտարարագիրը. դիմում՝ հանձնաժողովին. «Ժողովուրդ»
![]() 187 Հինգշաբթի, 05 հունիսի, 2025 թ., 08:54 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հիստերիկ վարքագծային դրսևորումները ներթափանցել են Կառավարության անդամների մեջ. ասվածի ապացույցը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի անառողջ գրառումն է՝ արված առավոտ կանուխ: Անհասկանալի է, թե ինչի ազդեցության տակ, բայց փաստ է, որ Անահիտ Ավանեսյանը ագրեսիվորեն հարձակվել է իր հայտարարագրի հրապարակումն իրականացրած լրատվամիջոցի վրա: Հիմա ներկայացնում ենք անհերքելի փաստեր, թե ինչպես է Անահիտ Ավանեսյանը, իր պաշտոնը ստանձնելու տարվա դրությամբ, կիսատ-պռատ լրացրել փաստաթղթերը: Այսինքն՝ 2018 թվականին Անահիտ Ավանեսյանը դատարկ թղթեր էր լրացրել, երբ փոխնախարար էր նշանակվել, քանի որ, համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների, ամբողջ կյանքի ընթացքում ունեցած գույքը հայտարարագրվում էր 2019 թվականից սկսած: Այ, թե ինչի ազդեցության տակ է Ավանեսյանը գրել առավոտյան ստատուսը, հարցական է, քանի որ օրաթերթի կողմից կոնկրետ մեղադրանք չի հնչել նախարարի հասցեին, կեղծ փաստեր չեն հրապարակվել, նախարարն անգամ ինքը չգիտի, թե ինչն է ուզում՝ հերքենք։ Ի՞նչը հերքենք, որ 2018 թվականի հայտարարագիրը դատարկ չէ՞, բայց դատարկ է, որ գույք ձեռք չի՞ բերել, բայց գույք ունի։ Օրաթերթը հենց դա՛ էլ գրել է։ Բայց ինչու է աղմկում ամենակոռումպացված նախարարներից մեկի համարումն ունեցող (ձեւակերպումը՝ մամուլի հրապարակումների) Անահիտ Ավանեսյանը՝ անհասկանալի է: Փաստ 1. Անահիտ Ավանեսյանը 2015-ին, ապա նաեւ՝ 2016-2017թթ.-ին եղել է «Արֆարմացիա» դեղագործական ընկերության գլխավոր տնօրենը: 28 տարի գործող այս ընկերությունը 13 տարի ղեկավարել են նաեւ Անահիտ Ավանեսյանի մայրը, ապա ամուսինը: Նույն «Արֆարմացիա» ընկերությունը 2017-2020թթ.՝ մինչեւ փետրվարի 17-ը, կնքել է 240 պայմանագիր 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը, կնքվել են Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ Փաստ 2. Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Կառավարության 2022 մարտի 24-ի նիստում որոշում ընդունվեց «ԻԲԱՐԻ» ՍՊԸ-ին ազատել մաքսատուրքից. այս ընկերության սեփականատերերից է Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը: Այսինքն՝ Կառավարության համար նախարարի ամուսինն արտոնյալ է: Փաստ 3. Անահիտ Ավանեսյանի ամուսինը աշխատում է «Արտստեպ» ՍՊԸ-ում, բայց աշխատավարձ է ստանում «Թարգեթինգ» ՍՊԸ-ից: շարունակելի…»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
