Ուրբաթ, 06 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Արցախի պետական ինստիտուտների շուրջ բարդ իրավիճակ է ստեղծվել»․ Տիգրան Աբրահամյան

«Արցախի պետական ինստիտուտների շուրջ բարդ իրավիճակ է ստեղծվել»․ Տիգրան Աբրահամյան
195
Երեկ, 10:06

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի պետական ինստիտուտների շուրջ բարդ իրավիճակ է ստեղծվել:
Իշխանությունը տարբեր խողովակներով և ազդեցության միջոցներով խոչընդոտում է Արցախի սահմանադրությամբ նախատեսված գործընթացների իրականացմանը՝ ապահովելով ադրբեջանական ևս մեկ նախապայմանի կատարումը՝ Արցախի պետական ինստիտուտների լուծարման ճանապարհով Արցախի հարցի փակումը:
Այս դեպքում, խոսքը նախագահական ինստիտուտի շարունակականության ապահովման շրջանակներում, ընտրության իրականացման մասին է:
Ճիշտ է՝ արցախցի որոշ գործիչների համառության հաշվին Արցախի խորհրդարանն իր գործունեությունը խիստ սահմանափակ գործառույթների պայմաններում իրականացնում է, սակայն շարունակում է մնալ իշխանության մշտական թիրախավորման դաշտում:
Այն ուժերը, գործիչները, ովքեր համարում են, որ Արցախի էջը փակված չէ և իրականում պայքարում են Արցախի հարցի միջազգայնացման և արցախցիների հավաքական վերադարձի համար, նախ պետք է հաղթահարեն իրենց վախերը, դուրս գան կոնֆորտ զոնայից և առաջնորդվեն երկարաժամկետ պայքարի ռազմավարությամբ:
Սա առաջին հերթին վերաբերվում է, պայմանականորեն, արցախյան քաղաքական դաշտում գործած և ներկայումս Արցախի խորհրդարանի ներսում և դրսում գործող ուժերին, իսկ առանձին հարթությամբ էլ՝ ՀՀ այն քաղաքական ուժերին, ովքեր նվազագույնն Արցախի հարցում ՀՀ իշխանության դիրքորոշումը չեն կիսում»։