«Բաքվից շարունակում են հարձակվել մեր եկեղեցու վրա»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 143 Երեկ, 11:12 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Չեմ ցանկանա համոզվել, որ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավն ուղղորդվում է Բաքվից ու կոնկրետ այս փուլում կապված է Բեռնում Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցած «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովի հետ, բայց նայենք չոր փաստերին՝ Մայիսի 22-ին Կովկասի մուսուլմանների գրասենյակ ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարում է․ «Հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանին հարևան բոլոր տարածաշրջանային երկրների համար․․․»։ Նա նաև թիրախավորում է քրիստոնեական կրոնը։ Սա մնում է անպատասխան, արձագանքում է միայն Եկեղեցին։ Ադրբեջանական կողմն, իմ համոզմամբ, տեղեկատվություն է ունեցել Բեռնում ծրագրված համաժողովի մասին։ Մայիսի 27-ից 29-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում տեղի է ունենում «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովը։ Այն կազմակերպվում է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցու համագործակցությամբ։ Վերջինիս ելույթը Արցախի մշակութային ժառանգության պահպանման, Ադրբեջանից եկող սպառնալիքների մասին էր, որի ժամանակ նա շեշտում է խաղաղության կարևորությունը։ Մայիսի 29-ին կառավարության նիստում համալիրի հարսանիքի ֆեյսբուքյան մեկնաբանությունները մեկնաբանելիս վարչապետը «չուլանանոց» է անվանում հայկական եկեղեցին։ Դրան հաջորդող օրերին արդեն հնչում են հայհոյանք, վիրավորանք պարունակող հայտարարություններ, որոնց ժամանակ մի քիչ աննկատ է մնում վարչապետենց տնից հնչած հարցը՝ «Շվեյցարիայում ի՞նչ եք անում. ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք՝ հոգևորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն․․․Հիմա հարց, ես չեմ, դուք եք Շերլոկ Հոլմսը, որտե՞ղ է թաքնված շան գլուխը այս կեղծ քրիստոնեական «մոլեռանդության» տակ։ Ինձ թվում է ամեն ինչ շատ պարզ է՝ թեկուզ հենց ժամանակագրությունը տեսնելիս։ Իսկ Բաքվից շարունակում են հարձակվել մեր եկեղեցու վրա ու իհարկե, մնում անպատասխան․․․»»։ ![]() Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը հրաժարվեց խոսել Աննա Հակոբյանի ահազանգած մանկապղծության ենթադրյալ դեպքից (տեսանյութ)
8118:30«Մերցը քաղաքավարիության և քաղաքականության վարպետաց դաս տվեց Սպիտակ տանը»․ Տիգրան Խզմալյան
7618:18«Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները»․ Վահե Հովհաննիսյան
8918:06«Նիկոլի գրոհներին տրվող մեծավարի պատասխանները չեն տեղավորվում նրա հռետորաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
9418:00«ՀՀ 2 անչափահաս քաղաքացի է կորել, վարչապետը Կաթողիկոսի թեմաներով է «տապակվում»»․ Տաթևիկ Հայրապետյան
12317:54Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իրանի նախագահին՝ Զոհաբերության տոնի առթիվ
10417:36«Ձեր «փրկիչն» այդքան ռիսկ ունի՞, որ արձագանքի Փաշազադեին»․ Գագիկ Համբարյան
8016:54««Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ»․ Նիկոլ Փաշինյան
10116:48