Ուրբաթ, 06 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Թմրանյութ վաճառողին դատում ենք, տեղը նորն է գալիս, պետք է ներմուծողին հարվածենք»․ Նիկոլ Փաշինյան

«Թմրանյութ վաճառողին դատում ենք, տեղը նորն է գալիս, պետք է ներմուծողին հարվածենք»․ Նիկոլ Փաշինյան
255
Երեկ, 12:54

Այսօր Կառավարության նիստի ժամանակ քննարկվեց «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն է առաջացել, քանի որ ներկայումս առկա չեն ՀՀ-ում թմրամիջոցների գործածման հետ կապված վիճակը գնահատող համապարփակ և արդիական ուսումնասիրություններ, ինչը թույլ կտա՝ ամբողջական պատկերացում կազմելու իրավիճակի մասին և հիմնելու պետական քաղաքականությունը նման հետազոտության արդյունքների, դրանով արձանագրված օրինաչափությունների վրա։
Նախագծի հիմնավորման մեջ ասված է․ «Առկա վարչական տվյալները վկայում են, որ այս ոլորտում իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում շարունակում է մնալ մտահոգիչ և բնութագրվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, պատրաստուկների, համարժեք նյութերի (անալոգների) և ածանցյալների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների և իրավախախտումների աճող մակարդակով, դրանց արդյունքում գոյացած եկամուտների օրինականացման ռիսկերի բարձրացմամբ:
Միաժամանակ, անհրաժեշտ է համակարգային մոտեցում ցուցաբերել նշված ոլորտում առկա խնդիրների դեմ պայքարին՝ մշակելով միասնական քաղաքականություն, որը կանդրադառնա ոչ միայն թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, այլ նաև՝ թմրամիջոցների գործածման կանխարգելմանը և թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված խանգարումներ ունեցող անձանց բուժմանը, սոցիալական վերականգնմանն ու վերաինտեգրմանը։
Վերոգրյալից ելնելով՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը մշակել և պաշտոնական շրջանառության մեջ է դրել սույն նախագիծը, որով առաջարկվում է հաստատել Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը։ Նախագիծը ներկայացվել է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության գրասենյակի փորձագիտական կարծիքին և լրամշակվել է ներկայացված առաջարկությունների հիման վրա»։
Նախագիծը ներառում է երեք ռազմավարական նպատակներ՝
թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման կանխարգելում,
թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, պատրաստուկների, համարժեք նյութերի (անալոգների) և ածանցյալների ապօրինի շրջանառության դեմ պայքար, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց ապացուցահեն, էթիկական, գենդերազգայուն բժշկական օգնության, սոցիալ-հոգեբանական աջակցության, վերականգնման և վերաինտեգրման, ինչպես նաև հանրային առողջության պահպանման ապահովում։
Յուրաքանչյուր նպատակի շրջանակներում նախատեսվել են տարաբնույթ միջոցառումներ՝ 13 ռազմավարական ուղղություններով։
Նախագիծը ներկայացրեց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ասելով․ «Մեր ջանքերը՝ կասեցնելու թմրամիջոցների ներմուծումը և ՀՀ-ում արտադրությունը, պետք է ավելի ինտնսիվ լինեն։ Այսինքն հարվածի հիմնական ուղղությունները պետք է ուղղված լինեն արտադրությանը և ներմուծմանը։ Թմրանյութ վաճառողին բռնում, դատում ենք, տեղը նոր վաճառող ա գալիս, պետք է աղբյուրին՝ ներմուծողին հարվածենք»,- ասաց Փաշինյանը

«Թմրանյութ վաճառողին դատում ենք, տեղը նորն է գալիս, պետք է ներմուծողին հարվածենք»․ Նիկոլ Փաշինյան