«Ինչ դատով ուրիշներին դատում ենք, նույն դատով մենք էլ ենք դատվելու»․ Նիկոլ Փաշինյան
![]() 191 Հինգշաբթի, 05 հունիսի, 2025 թ., 12:42 «Մի դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես»,- Կառավարության նիստի ժամանակ մեջբերում կատարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ քննարկելով պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում վերադարձված անշարժ գույքերին վերաբերող հարցեր։ «Սա շատ կարևոր նրբություն է։ Բոլոր այն համակարգերը, որ մենք ներդնում ենք, միայն այն մասին չեն, որ մենք ուրիշներին դատում ենք, այլ նրա մասին են, որ ինչ դատով ուրիշներին դատում ենք, նույն դատով մենք էլ ենք դատվելու»,- ասաց Փաշինյանը։ «Մենք չենք կարող մանկապարտեզը նախկին պաշտոնյայի կնոջից վերցնել, տանել տալ մեր..․մեր կնոջը լավ չի հնչում, չենք կարող տանել տալ մեր կանանց, երեխաներին ու այդպես շարունակ, որովհետև ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես»,- ասաց նա՝ շարունակելով «մերոնք-ձերոնք չկա, կա օրինական ու ապօրինի գույք․․․եթե մեր սկզբունքը բոլոր տեղերից հնարավոր ամեն ինչ վերցնելը լիներ, այդքան չէինք չարչարվի, այդքան օրենքի նախագիծ, նոր օրենք, նոր դատարան չէինք նախաձեռնի։ Մենք չենք ուզում մեր երկիրը իրավականության ռելսերից դուրս դնենք»,- նշեց նա։ |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
