«Նիկոլ Փաշինյանը սկսել է «Մերժիր Գարեգինին» շարժում». Հակոբ Բադալյան
![]() 263 Երեքշաբթի, 10 հունիսի, 2025 թ., 17:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը ըստ էության սկսել է «Մերժիր Գարեգինին» շարժում: Այլ կերպ ասած, խորհրդարանի ընտրությանն ընդառաջ նախաձեռնում է նոր հեղափոխություն, խորհրդարանի ընտրությունը վերածում է հեղափոխության: Փաշինյանը պատկերացնում է, որ ընտրության գործընթացում հաղթելն իր համար շատ բարդ է և շանսը հեղափոխությունն է, հեղափոխական գործընթացը: Բնականաբար, չի կարող լինել քաղաքական հեղափոխություն, քանի որ նա արդեն ունի պետական կարգավիճակ՝ ընդդիմադիր չէ, որ «մերժի Սերժին»: Մնում է հոգևոր իշխանությունը՝ հեղափոխություն հոգևոր իշխանության դեմ՝ «մերժիր Գարեգինին»: Փաշինյանը քայլ առ քայլ կառուցում է այդ հեղափոխությունը, հռչակում «Վեհարանն ազատելու» նպատակը և հավաքում «համակարգող խորհուրդ»: Լուծվելիք խնդիրներն անշուշտ բազմաշերտ են, սակայն հավաքական իմաստով խնդիրը հենց ընտրական գործընթացը «հեղափոխական գործընթացի» վերածելն է: Սա տարբեր բան է, քան պարզապես «նախկինների ռեւանշ» կամ «գուբերնիա» թույլ չտալը: Դա հեղափոխություն չէ: Նիկոլ Փաշինյանը Երևանի և Գյումրու ընտրություններով «ստուգել» է այդ «հենման կետերի» կենսունակությունն ու գնահատել, որ ընտրական պրոցեսում հաջողության համար դրանք այլևս բավարար չեն, կենսունակ չեն, պետք է «հեղափոխական» տրամաբանություն: Եվ նա ըստ էության սկսել է ընտրական պրոցեսը «հեղափոխականի» վերածելը, այդտեղ փնտրելով իր շանսը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Սամվել Կարապետյանը բարձրաձայնել է իրականության մասին»․ Շիրազ Խաչատրյան
117:24«Փաշինյանի իշխանության օրոք ՀՀ-ում աղքատության ցուցանիշն աճել է»․ Ոսկան Սարգսյան
5417:12«Նիկոլ Փաշինյանի ցանկություններն Անկարայի համար հիմնավոր պատճառ չեն»․ Սուրեն Սուրենյանց
7116:48«Արաքսից այն կողմ Հայաստան չկա, Արաքսից այն կողմ Թուրքիան է. Էրդողա՞ն, ո՛չ, Փաշինյան»․ Սևակ Հակոբյան
12516:36«Այս երևույթն արժեհամակարգային աղետ է»․ Վահագն Սարոյան
11616:18«Նիկոլ Փաշինյանը Թուրքիային ասում է «այո», Հայաստանին՝ «ոչ»»․ Անդրանիկ Թևանյան
12516:00«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ատում ազգային մտածելակերպով մարդկանց»․ Սոնա Աղեկյան
7215:48«Ճռճռան ու դատարկ ֆրազներին մի՛ խաբվեք»․ Արմինե Օհանյան
15615:18