«Դա շոու է, հրահանգ է իջել»․ Արմենուհի Կյուրեղյան
![]() 223 Երեքշաբթի, 10 հունիսի, 2025 թ., 13:36 «Իրենք իրենց քաղաքական շոուն շարունակում են, հանրությանը հրամցնում են թեմաներ, որոնց շուրջ կգնան քննարկումներ, և հանրության ուշադրությունը կշեղեն մեր երկրի առաջ կանգնած հիմնահարցերից»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով Գլխավոր դատախազի ներկայացրած Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդագրին։ «Ես համոզված եմ, որ դա շոու է»,- նշեց պատգամավորը և ընդգծեց, որ ուղիղ և անմիջական կապ է տեսնում վերջին հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցած միջադեպի և այս քրեական գործերի միջև։ «Հենց այդ օրը Նիկոլ Փաշինյանը դրսևորեց հիստերիկ պահվածք, «համբալից» բացի նաև սպառնալիքներ հնչեցրեց։ Բնականաբար, հրահանգ է իջել, որ պետք է գործ հարուցելու գործը սկսել, հանրությանը ներկայացնել, որ նման գործ կա»,- ասաց նա։ |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
