Հինգշաբթի, 10 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Ճամբարակում վերջին հրաժեշտն են տալիս զոհված բնակիչներին

Ճամբարակում վերջին հրաժեշտն են տալիս զոհված բնակիչներին
315
Ուրբաթ, 13 հունիսի, 2025 թ., 18:12

Ճամբարակի համայնքապետարանի ֆեյսբուքյան գրառումը «Ճամբարակում վերջին հրաժեշտն են տալիս 11. 06. 2025թ․ տեղի ունեցած աղետի հետևանքով զոհված բնակիչներին»։

Հիշեցնենք՝ հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տվյալների՝ Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։

Զոհերի թիվը հասել է 6-ի: Կան տուժածներ, որոնք հոսպիտալացվել են։