«Իսրայելը հարվածել է 10 անգամ ավելի ուժեղ, քան Թեհրանը սպասում էր»․ Թրամփ

Իսրայելը Իրանին հարվածել է տասը անգամ ավելի ուժեղ, քան Թեհրանը սպասում էր։ Սա է Իսրայելի հարձակումների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տված գնահատականը, նրա խոսքերը հաղորդում է Fox News-ի լրագրող Ջենիֆեր Գրիֆինը X սոցիալական ցանցում։
«Իրանցիներին հարվածել են տասը անգամ ավելի ուժեղ, քան նրանք սպասում էին։ Նրանք պատրաստ չէին բանակցությունների։ Կարծում եմ՝ նրանք հիմա կարող են պատրաստ լինել։ Կտեսնենք», - ասել է նա։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ չի անհանգստանում Մերձավոր Արևելքում տարածաշրջանային պատերազմի հնարավոր բռնկման համար։ Նրա խոսքով՝ Իսրայելի նպատակն է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։
Ավելի վաղ Իրանը մեղադրել էր ԱՄՆ-ին Իսրայելի հարձակումներին աջակցելու մեջ։ «Իսրայելի ռեժիմը՝ Միացյալ Նահանգների լիարժեք հետախուզական և քաղաքական աջակցությամբ, մի շարք համակարգված և միտումնավոր ռազմական հարձակումներ է իրականացրել Իրանի մի քանի քաղաքներում», - ասել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր-Սաիդ Իրավանին։

Թրամփը վերահրապարակել է լուսանկարը, որում Հորմուզի նեղուցը նկարագրում է որպես «ԱՄՆ նոր տարածք»
9310:59
«Սփյուռքահայերի առաքելությունն իրենց բնակության երկրում ամենաբարձր պաշտոնների հավակնելն է»․ Արա Պողոսյան
7310:06
«Գալու է պոպուլիստների մերժման ժամանակը»․ Արշակ Սարգսյան
8509:12
«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան
13202:06
«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
14201:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
25800:24
Չինաստանում ռոբոտը գերազանցել է Ուսեյն Բոլտի՝ 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը
27000:04
«Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՆԳՆ ՓԾ
111Երեկ, 23:24