Հիմա էլ Լևոն Տեր-Պետրոսյանին կթիրախավորեն. հրաման են ստացել. «Ժողովուրդ»
![]() 243 Շաբաթ, 14 հունիսի, 2025 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականները ՍՄՍ են ստացել՝ թիրախավորելու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և մյուս բոլորին, ովքեր կհամարձակվեն սատարել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդին: Բայց Արայիկ Հարությունյանը միակը չէ այդ թիմում. նույն կերպ երախտամոռության հարցում մրցավազքի մեջ են մտել նաեւ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը անհարիր բառապաշարով «հարձակվել» էր Լևոն Տեր-Պետրոսյանի վրա՝ մոռանալով, որ ընտրակեղծիքներով ձեւավորված իշխանության մեջ իր հայրը աշխատել է ԱԺ փոխխոսնակ: «Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր Կտրիճ Ներսիսյանի՝ կուսակրոնության ուխտը խախտած լինելու մասին ակնհայտ ճշմարտությունը բարձրաձայնելն ու դրանից բխող պատասխանատվություն ակնկալելը համեմատել է ցարական Ռուսաստանում Հայ Առաքելական Եկեղեցու գույքի բռնագանձման ու հայկական դպրոցների փակման հետ: Այս դարակազմիկ մտքերի վերջում էլ սուրբ ուխտը խախտածի պաշտպան Տեր-Պետրոսյանը Փաշինյանին անվանել է ազգադավ ու սրբապիղծ: Այսպիսով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Լեւոն Զուրաբյանի վերածվելու գործընթացը կարելի է համարել ավարտված: Շատ ափսոս»,- հայտարարել էր Ռուբինյանը, ով մեծացել է Զուրաբյանի աչքի առաջ՝ նրա գաղափարներով»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
